Լրահոս

21.10.2013 17:10


ՀՀԿ–ական նոր պատգամավորը «կողմ» կոճակի տեղը լավ է սովորել

ՀՀԿ–ական նոր պատգամավորը «կողմ» կոճակի տեղը լավ է սովորել

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ–ական Արմեն Կարապետյանը, ով այսօր առաջին անգամ էր եկել խորհրդարան, «7օր»–ին ասել է՝ կոճակների տեղը նախապես չի ուսումնասիրել.

–Գրված էր, ես նայել եմ, անմիջապես կողմնորոշվել եմ։

Մեր հարցին՝ «կողմ» կոճակի տեղը լա՞վ է սովորել, քանի որ ստիպված է լինելու հաճախ այն սեղմել, նա պատասխանել է.

–Կողմն էլ, դեմն էլ, ձեռնպահն էլ։ Կլինեմ իմ սկզբունքներին. եթե պետք լինի, կողմ կքվեարկենք, եթե պետք լինի, դեմ կքվեարկենք, եթե պետք է, ձեռնպահ կմնանք։

Ի դեպ, սյունեցի պատգամավորը մեզանից առաջին անգամ է լսել, որ Սյունիքը հանրության շրջանում հայտնի է որպես կրիմինալ մարզ։

–Այդպիսի բան չկա։ Սյունիքում պարկեշտ մարդիկ են ապրում,–պնդել է նա։

Իսկ որպես այդ կրիմինալության վառ ապացույց՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ասել է, որ դա իրավապահների գործն է։

ՀՀԿ–ական պատգամավորը պնդել է նաև, որ Սուրեն Խաչատրյանը Սյունիքում բռնապետական կարգեր չի հաստատել.

–Նմանատիպ բան չկա. Սյունիքում ոչ մի անգամ բռնապետություն չի եղել, սյունեցիները չեն հանդուրժի բռնապետերին։ Ապրում են մարդավայել, Սյունիքում այդպիսի խնդիրներ չկան։ Սուրեն Խաչատրյանը բռնապետ չէ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը