Հայաստանի գրողների միության երեկ տեղի ունեցած արտահերթ համագումարից եւ ՀԳՄ նախագահի ընտրությունից մեկ օր առաջ «7 օր»-ն արդեն գրել էր, որ գրողական «վերխուշկան» տոկոս է «խփելու», եւ ՀԳՄ նախագահ է կարգվելու նախագահական պալատի «դաբրոն» ստացած Էդվարդ Միլիտոնյանը:
Այդպես էլ եղավ:
Համագումարից առաջ նաեւ նկատել էինք, որ ՀԳՄ նախագահի ընտրությունները հիշեցնում են երկրի նախագահական ընտրությունները. երկուսի դեպքում էլ նախընտրական շրջանում ակնհայտ էին թույլ տրված խախտումները եւ «հիմնական թեկնածուի» գործողությունների դեմ բողոքող մրցակից «ֆեյք» թեկնածուների կեղծ աղաղակները:
ՀԳՄ համագումարի եւ նախագահի ընտրության ընթացքը ապացուցեց, որ մենք չէինք սխալվել, եւ որ ամեն ինչ անցավ ճիշտ այնպես, ինչպես նախապես նկարագրել էինք:
Այն լրատվամիջոցները, որոնք երեկ կիսաուշաթափված «ոգով» գրում էին, թե ՀԳՄ համագումարն «սկանդալային է, աղմկոտ եւ անցնում է վեճ ու կռվով», պարզապես չեն մասնակցել անցած տարիներին տեղի ունեցած համագումարներին եւ ՀԳՄ նախագահի ընտրություններին:
Միշտ էլ գրողների համագումարներն անցել են ղալմաղալով, ավելին՝ տուրուդմբոցներով, միության գինովցած անդամների հայհոյանքներով, ինչը շարունակվել է դահլիճից դուրս «ռազբիտաների» պարտադիր տեսարաններով:
Այնպես որ, վերջին հավաքը նախորդների համեմատ նույնիսկ դժվար է «սկանդալային» համարել:
Միշտ էլ այդ համագումարները անցել են շա՜տ ավելի «բազարային» ու «պատերազմական» մթնոլորտում եւ իրավիճակներում՝ քան երեկ տեղի ունեցած համագումարն էր:
Պարզապես նախկինում Աբգար Ափինյանն ու նրա թիմն էին մարտնչում իրեն ցմահ նախագահ հռչակած Լեւոն Անանյանի եւ նրա թիմի դեմ (ինչին ի պատասխան՝ Անանյանն, ի վերջո, Ափինյանին հեռացրեց միությունից), իսկ երեկվա «մարտնչողները» Միլիտոնյանի քիփ ընկերներն էին, ովքեր թեեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում թեթեւակի կծմծում էին «հիմնական թեկնածուին», բայց նաեւ չէին մոռանում շեշտել, որ «Միլիտոնյանի հետ ընկերներ ենք, վաղն էլի բարեւելու ենք իրար» եւ նման բաներ:
Ճիշտ այնպես, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանն էին վարվում նախագահական ընտրությունների նախընտրական եւ հետընտրական շրջաններում:
ՀԳՄ համագումարում իրական ընդդիմության բացակայության ապացույցն այն էր, երբ Միլիտանյանի «մրցակիցները» չընդվզեցին քարտուղարության կազմի պատրաստի ցուցակի, սփյուռքահայ գրողների եւ Արցախի գրողների միության անդամների՝ ՀԳՄ նախագահի ընտրությանը մասնակցելու եւ քվեարկելու դեմ:
Երբ Արցախի գրողների միությունը նախագահ է ընտրում, այդ ընտրությանը չեն մասնակցում ոչ ՀԳՄ-ականները եւ ոչ էլ սփյուռքահայերը, իսկ երեկ Միլիտոնյանի «մրցակիցները» շատ հանգիստ ընդունեցին ՀԳՄ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար եւ նախագահի թեկնածու Միլիտանյանի այս որոշումը, որ պետք է ընտրական գործընթացին խառնվեն նաեւ Արցախի առանձին կազմակերպության անդամները եւ սփյուռքահայ գրողները: Ճիշտ է, մեկ–երկու ընդվզողներ եղան ուռճացված ցուցակների ու համագումարին չմասնակցող սփյուռքահայերի պահով, բայց, ընդհանուր առմամբ, ամեն ինչ անցավ պլանի համաձայն։
Դե, իսկ համագումարի քարտուղարությունում էլ նստած էին մարդիկ, ովքեր նախապես հայտարարել էին, որ իրենց թեկնածուն Միլիտոնյանն է:
Զավեշտ է, իհարկե, մտնել ընտրապայքարի մեջ եւ չբողոքել այս ամենի դեմ:
Ինչեւէ, ստացած ձայների համամասնությամբ էլ երկրի նախագահական եւ ՀԳՄ նախագահի ընտրությունների արդյունքները նման էին իրար: Նախ այն առումով, որ երկու դեպքում էլ մասնակիցների ցածր տոկոս արձանագրվեց: ՀԳՄ 520 անդամներից ընտրությանը մասնակցում էր 286-ը: Քանի որ չի նշվում, թե Արցախից քանի գրող է մասնակցել, կարելի է ասել, որ նրանք մտնում են նշված թվի մեջ (ստացած ձայների ընդհանուր արդյունքի ավելցուկն էլ, թերեւս, պետք է վերագրել սփյուռքահայերի տված ձայներին):
Էդվարդ Միլիտանյանը նաեւ «մեռածների» հաշվին ստացավ 199, Հովիկ Հովեյանը՝ 100, Դավիթ Սարգսյանը՝ 24, Ռոմիկ Սարդարյանը՝ 4 ձայն, իսկ անվավեր քվերաթերթիկները յոթն էր: Մինչ ընտրությունը «սպոնտան» երկու ՀԳՄ անդամներ էլ ինքնառաջադրվեցին, որոնցից մեկը մի քանի րոպե անց ինքնաբացարկ հայտնեց, սակայն նրանք ինչպես ասում են «հաշիվ չեն», քանզի ակնհայտ էր վերջին պահին նրանց ձեւական առաջադրման նպատակը: Մեկը «ֆավորիտի», մյուսը՝ երկրորդ տեղի համար պայքարողի կողմնակիցներն էին:
Ավաղ, հետընտրական բողոքի ցույցերի նախանշաններ չեն երեւում, այլապես երկրորդ տեղը զբաղեցրած Հովեյանը «Վովայի հետ կգնար աղոթելու»:
Ահա այսպիսի գրողական գաղջ համագումար:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանզի այս հավաքի եւ ընտրության բոլոր դերակատարները դուրս են եկել «Անանյանի շինելից»:
Իսկ վերջինս, 2000-ականների սկզբում՝ իր նախագահության երկրորդ տարում, արդեն ՀԳՄ գործունեության հաջողությունը պայմանավորեց իշխանությունների նյութական աջակցությամբ. «ՀԳՄ վերստուգիչ հանձնաժողովը հարկ է համարում վերստին պնդել, որ ԳՄ ակնհայտորեն աշխուժացած գործունեությունը կարող է հաջողությամբ շարունակվել միայն այն պայմանով, որ մեր իշխանությունները իրապես եւ նյութապես աջակից լինեն սկսված առաջադիմությանը»,- նշված է 2001-2005 ՀԳՄ գործունեության ամփոփագրում:
Թվում է՝ հասարակական, ստեղծագործական կազմակերպությունները պետք է անկախ լինեն, բայց ՀԳՄ-ն (ինչպես նաեւ մյուս ստեղծագործական միությունները) ընտրեց «Իշխանությունների նյութական աջակցության դիմաց լռություն» կենսական կարգախոսը կամ գործունեության բանաձեւը :
Անանյանը գրական մարաթոներ կազմակերպեց, հարյուր հազարավոր դոլարներ հոսեցին գրական հիմնադրամ:
Իշխանություն-ՀԳՄ կապերն ավելի սերտացան 2008-ից հետո, երբ Անանյանի որդին դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղարը, հետո՝ խորհրդականը:
Եվ եթե մինչ այդ այս միությունից ինչ-որ «հռոց-բռոց» դուրս էր գալիս, ապա 2008-ից հետո վերջնականապես հայտնվելով Սերժ եւ Տիգրան Սարգսյանների «բարձր հովանու ներքո»՝ ՀԳՄ-ն դարձավ անլեզու եւ ամորֆ մի մարմին, որին մինչ օրս բացարձապապես չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում երկրում եւ ժողովրդի հետ:
Հանրային, քաղաքական հնչեղություն ունեցող որեւէ գործընթացի կամ երեւույթի նկատմամբ քար անտարբերություն դրսեւորող այս կառույցն ինչպես նախկինում, այսուհետ էլ շարունակելու է «Պալատի կերատաշտից օգտվելու դիմաց լռություն» կարգախոսով առաջնորդվել:
Այնպես որ, իշխանություններին ծափահարող, նրանց գործողությունների, դրսեւորած խայտառակ վարքագծի հանդեպ խուլ ու կույր ձեւացող «նորընտիր» ՀԳՄ ղեկավարությունից էլ ինչ-որ նոր բան չպետք է սպասել:
Գրողական գաղջություն

Կիմա Եղիազարյան