Վահագն Չախալյանի հայտարարությունը Վրաստանի վերաքաննիչ դատարանում իր գործի դատալսման մեկնարկի կապակցությամբ
2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանն իր խայտառակ դատավճռով ավարտեց իմ հոր, եղբոր եւ իմ նկատմամբ տարվող խայտառակ դատավարությունը:
Իշխանությունների կողմից իմ ազգականների եւ իմ դեմ թխած շինծու գործն իր տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով Ախալցխայի դատարանը ստիպված էր դիմել աղաղակող խախտումների: Մասնավորապես'
- Մերժեց պաշտպանական կողմի գրեթե բոլոր միջնորդությունները, այդ թվում' իբր իմ տանը եւ իմ կողմից ղեկավարվող կազմակերպության գրասենյակում հայտաբերված զենք-զինամթերքը հետքաբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությունը,
- Հրաժարվեց ապահովել գործով ներգրավված բոլոր վկաների ներկայությունը, ինչպես նաեւ կանչել եւ հարցաքննել Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին եւ նրա որդուն, որոնք ակտիվ դեր են խաղացել մի դեմ թխված գործի դրվագներից մեկում,
- Չապահովեց անգամ դատական գործընթացի քիչ թե շատ պատշաճ թարգմանությունը հայերենի:
Իրենց նախանշված սցենարով դատավարությունը տանելու համար իշխանությունները կատարեցին հետեւյալ քայլերը.
- Տեղափոխեցին դատավարությունը Ախալցխա, թեեւ գործն ընդդատության կարգով պետք է լսվեր Ախալքալաքում,
- Չորս ու կես ամիս անօրինական կալանքի տակ պահեցին իմ կրտսեր եղբորը,
- Ահաբեկեցին իմ ընկերներին եւ համախոհներին,
- Խախտելով օրենքը' զրկեցին ինձ ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի ծառայություններից, իսկ երբ պաշտպանական կաղմը բողոքարկեց այդ որոշումը' փոխեցին օրենքը' ընդհանրապես հանելով օտարերկրյա փաստաբանի Վրաստանում դատապաշտպանության իրականացումը թույլատրող դրույթը:
Վերոնշալ բոլոր քայլերը անառարկելիորեն ապացուցում են, որ այս դատավարությունը լոկ իշխանությունների պատվերով իրականացվող դատավարական խեղկատակություն է, որով իշխանությունները փորձում են գոնե ինչ-որ կերպով քողարկել իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հաշվեհարդարը: Մեղադրանքների շինծու բնույթը եւ ապացույցների բացակայությունը ապացուցվում է թեկուզ նրանով, որ անգամ իշխանությունների կամակատար դատարանը իր վճռի մեջ ստիպված էր առաջադրված մեղադրանքների մի քանիսից հրաժարվել, իսկ մյուսները վերաձեւակերպել: Օրինակ' ,զանգվածային անկարգությունների կազմակերպումե մեղադրանքը փոխարինվեց ,հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպմամբ եւ մասնակցությամբե:
2009թ. մարտին ես բաց նամակով դիմել էի Վրաստանի նախագահ Սահակաշվիլիին, որտեղ նրան կոչ էի անում երկխոսության միջոցով լուծել ջավախքահայության առջեւ ծառացած խնդիրները, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել: ...Գուցե, ինձ 10 տարվա ազատազրկման դատապարտելը, բանտում ծեծի ենթարկելը, ֆրանսիացի փաստաբանի գրանցումը մերժելու նպատակով օրենք փոխելը' այդ բաց նամակի յուրօրինակ պատասխա՞նն էր...
Սակայն, անկախ բոլոր հալածանքներից, ես շարունակելու եմ պահանջել, որպեսզի իմ նկատմամբ վերականգնվի արդարությո'ւնը:
Ես պահանջել եմ նախկինում եւ այսօր էլ պահանջում եմ' անմեղ ճանաչել իմ հորը, կրտսեր եղբորը եւ ինձ, դադարեցնել իմ ազգականների եւ ընկերների նկատմամբ բոլոր հալածանքները, կասեցնել քրեական գործերը, վերադարձնել բռնագրավված գույքը, փոխհատուցել անօրինական գործողությունների հետեւանքով առաջացած վնասները:
Ես պահանջել եւ պահանջում եմ իշխանություններից կասեցնել իրենց խտրական քաղաքականությունը Ջավախքում եւ իրական ու գործուն քայլեր ձեռնարկել ջավախքահայությանը հուզող խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:
Այսօր բոլորի համար այլեւս պարզ է, որ ինձ դատելու իրական պատճառը ջավախքահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված իմ գործունեությունն է: Այստեղ, դատարանի այս դահլիճում, հանձինս ինձ իշխանությունները դատում ենք ամբողջ ջավախքահայությանը' գործնականում ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը ոչ միայն երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքների, այլ, անգամ, մարդու իրավունքների տարրական նորմերի եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ: Մնում է, որ իրենք իսկ' իշխանություններն իրենց մեջ ուժ գտնեն այդ իրողությունը պարզ գիտակցելու համար:
Թբիլիսի,
22 հուլիսի 2009թ.
Ծանոթագրություն' Դատարանի նախագահ' Թամարա Ալանիան թույլ չտվեց Վահագն Չախալյանին ընթերցել իր հայտարարությունը ինչպես նաեւ հրաժարվեց ընդունել այն եւ կցել գործին: