Աշխարհ

22.10.2013 10:18


Իվանիշվիլին չի բացառում քր. գործի հարուցում Սահակաշվիլու դեմ

Իվանիշվիլին չի բացառում քր. գործի հարուցում Սահակաշվիլու դեմ

«Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իրավապահ մարմինները կարող են որոշ հարցեր պարզել նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, երբ նրա նախագահական լիազորություններն ավարտվեն։

«Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իվանիշվիլին ասել է. «Ոչ մի քաղաքական հետապնդում Սահակաշվիլիին չի սպառնում, սակայն հարցեր կան նրա համար։ Եթե նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին գտնվում է բանտում, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան բանտում է, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին բռնել են Ֆրանսիայում, Թբիլիսիի գործող քաղաքապետ Գիգի Ուգուլավայի դեմ հարուցվել է 3 գործ, ապա, բնականաբար, հարցեր կլինեն նաև նախագահին»։

Վարչապետը չի բացառել նույնիսկ քրեական գործի հարուցում Սահակաշվիլու դեմ 2006–ին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների գործով։

Այս խորագրի վերջին նյութերը