Լրահոս

22.10.2013 11:23


Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկում չեխ սենատորների մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկում չեխ սենատորների մասնակցությամբ

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ չնայած Չեխիայում ազեր-թուրքական լոբբինգի խիստ ծավալուն դիվանագիտական գործնեությանը՝ սենսացիոն նորություն է ստացվել Չեխիայի սենատի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունման կապակցությամբ: Երկարամյա հայանպաստ գործունեությամբ հայտնի Չեխիայի պառլամենտի անդամ Յառոմիր Շտետինայի հրավերով հոկտեմբերի 17-ին Եվոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը և փոխնախագահ Հարություն Առաքելյանը այցելեցին Չեխիայի պառլամենտ: Նախ սենատորը հյուրերին ծանոթացրեց մեկ այլ հայտնի սենատորի՝ Բռադսկու հետ, որից հետո կազմակերպվեց շրջայց սենատորների ուղեկցությամբ, որի ընթացքում հնարավորություն ստեղծվեց ծանոթանալու պառլամենտի պատմական՝ անտիկ սրահների և ընդհանուր գործունեությանը:

Պաշտոնական ընդունելությանը երկուստեք մտքեր փոխանակվեցին եվրոպահայ համայնքի, և մասնավորապես, չեխական համայնքի հարաբերությունների ակտիվացման կարևորությունը, ու տեղում կայացվեց մոտ ապագայում Հայոց Ցեղասպանության շուրջ չեխական պառլամենտում կոնֆերանս հրավիրելու որոշումը, իսկ հիմնական թեմա ընտրվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ միջոցառումների շարք կազմակերպելու գաղափարը:

Աշոտ Գրիգորյանը, ելնելով Սլովակիայի պառլամենտում ցեղասպանության բանաձևի անցկացման իր ունեցած հիանալի փորձից, առաջարկեց հստակ գործունեության ծրագիր՝ մեկ տարվա ընթացքում Չեխիայի սենատում համանման բանաձև ներկայացնելու և դրական արդյունք ունենալու շուրջ: Առաջարկը արժանացավ չեխ սենատորների ջերմ հավանությանը և որոշում ընդունվեց եկող շաբաթ սենատի ընտրություններից հետո այն կյանքի կոչել:

Քննարկումների ընթացքում ԵՀՄՖ նախագահը, գոհունակությամբ ընդունելով չեխական սենատորների պատրաստակամությունը նախընտրական թեժ ժամանակահատվածում նմանատիպ ընդունելություն կազմակերպելու համար, հավաստիացրեց, որ ԵՀՄՖ-ն որպես լոբբիստական կազմակերպություն պատրաստ է բոլոր մակարդակներում համագործակցության, և տեղեկացրեց, որ քաղաքական հարաբերություններին զուգահեռ նախանշված են մշակութային միջոցառումների կազմակերպում ևս, որը հնարավորություն կտա առավել սերտացնել հայ և չեխ ժողովուրդների հարաբերությունները: Հանդիպումն անցավ աննախադեպ ջերմ և ընկերական մթնոլորտում: ԵՀՄՖ նախագահն իր տարակուսանքը հայտնեց Չեխիայում չափազանց ակտիվ գործող ադրբեջանական դեսպանության աշխատանքների ֆոնի վրա հայկական դեսպանատան թույլ աշխատանքների շուրջ: Հատկապես տարօրինակ է այն, որ Չեխիայի արտգործնախարար պարոն Շվարցենբերգը ունի լուրջ հայանպաստ կողմնորոշում, և ԵՀՄՖ-ի բողոքին ի պատասխան նա անմիջապես հայտարարել էլ, որ Չեխիայի կառավարությունը մերժում է ադրբեջանցիների կողմից կազմակերպած կեղծ և ստահոդ հայտարարություններին բանաձևի տեսք տալը: ԵՀՄՖ-ն հետամուտ է լինելու իր այ սգործնեության դրական արդյունքները ստանալու հարցում:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը