Աբրահամ Խաշմանյան. «Մեր հավաքականն արժանի էր էլիտ-ռաունդ դուրս գալուն»
Հոկտեմբերի 10-ից 15-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Լեհաստանում մասնակցեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարին, որտեղ մեր հավաքականի մրցակիցներն էին Ռումինիայի, Լեհաստանի և Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականը տարավ մեկ հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի և կրեց մեկ պարտություն՝ խմբում զբաղեցնելով երրորդ տեղը: Մրցաշարի հետ կապված մանրամասների մասին ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցեց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:
- Պարոն Խաշմանյան, քանի որ մրցաշարի հանդիպումներին հետևելու հնարավորություն Հայաստանում չի եղել, խոսենք հանդիպումների մասին առանձին-առանձին: Սկսենք Ռումինիայի հետ հանդիպումից:
-Ասեմ, որ Ռումինիան դեռ մրցաշարից առաջ համարվում էր ֆավորիտ: Նրանք ունեին ներքին առաջնությունում խաղացող շատ ուժեղ ֆուտբոլիստներ և լեգիոներներ, որոնք հանդես էին գալիս իտալական թիմերում՝ «Յուվենտուսում», «Ռոմայում» և այլն: Մենք խաղն սկսեցինք մի փոքր զգույշ, քանի որ մրցակցին չէինք ճանաչում և պետք է կողմնորոշվեինք խաղի ընթացքում: Խաղի սկզբում ստանդարտից, ընդ որում անդրադարձից, գոլ ընդունեցինք սեփական դարպասը: Դրանից հետո մենք սկսեցինք վերահսկել գնդակը, իսկ ռումինացիներն էլ անակնկալի էին եկել, որ մեր թիմը կարող է այդքան վստահ ու ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Առաջին խաղակեսի վերջում մեր ֆուտբոլիստները հիանալի կոմբինացիա խաղարկեցին: Բակալյանը կենտրոնից գնդակը ուղարկեց եզր, Գիզգիզյանը ոտքի դրսի մասով այն ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Արտյոմ Սիմոնյանը մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասը: Երկրորդ կեսում մենք նորից առավելություն ունեինք, խաղում էինք կարճ փոխանցումների մարտավարությամբ, որովհետև այդպիսի թիմերի դեմ այլ կերպ խաղալ ուղղակի հնարավոր չէ: Բայց ամենակարևորը, որ մենք չէինք զիջում նաև ուժային պայքարում: Երկրորդ խաղակեսում մենք ունեինք ռեալ գոլային պահեր: Հարմար դիրքերից վրիպեցին Վարդան Բակալյանն ու Արտյոմ Սիմոնյանը: Լավ պահեր ունեին նաև ռումինացիները: Կարծում եմ՝ ոչ-ոքին տրամաբանական արդյունք էր: Շատ կարևոր էր չպարտվել առաջին խաղում:
-Ի՞նչ կասեք Լեհաստանի հետ հանդիպման մասին:
-Լեհերի դեմ խաղում առաջին խաղակեսում շատ մեծ ճնշում կար մեր թիմի դարպասին, բայց ես զգուշացրել էի, որ պետք է դիմանալ առաջին 15-20 րոպեն: Լեհերը ակտիվ պրեսինգ էին կիրառում և երբեմն էլ դիմում ոչ այնքան մաքուր քայլերի: Ցավոք, ինչպես հաճախ լինում է այսպիսի դեպքերում, մրցավարների համակրանքը նույնպես տանտերերի կողմն էր: Եվ պատահական չէր, որ մենք հենց առաջին խաղակեսում ստացանք երեք դեղին քարտ, ընդ որում զգուշացվեցին հենց այն ֆուտբոլիստները, որոնք զգուշացվել էին առաջին հանդիպման ժամանակ: Մրցավարներն այդպիսով փորձում էին օգնել տանտերերին, բայց ինչպես ցույց տվեց մրցաշարի հետագա ընթացքը, ավելի շատ օգնեցին լիտվացիներին: Այդուհանդերձ, մենք կարողացանք դիմակայել առաջին խաղակեսում, իսկ երկրորդն արդեն ամբողջությամբ անցավ մեր առավելությամբ: 75-րդ րոպեին Սարգիս Շահինյանի գերազանց փոխանցումից հետո Վարդան Բակալյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ:
-Ի՞նչը չհերիքեց Լիտվայի դեմ մրցավեճում:
- Շատ կարևոր էր, որ խաղացողները երկու հաջող խաղերից հետո էյֆորիայի մեջ չընկնեին, հատկապես որ ինտերնետի մերօրյա հասանելիության պայմաններում նրանք կարող էին պարզապես «վառվել» հայկական մամուլում իրենց մասին հնչող գովեստի խոսքերից: Լեհաստանում էլ բոլորը սպասում էին, որ մենք կհաղթենք լիտվացիներին և կվաստակենք 7 միավոր: Ամենաշատ զգուշացողը, երևի, ես էի, քանի որ գիտեմ՝ ինչ բան է ֆուտբոլը և մարզական բախտ կոչվածը: Բացի այդ Սարգիս Շահինյանը, Արմեն Մանուչարյանը և Ռոբերտ Դարբինյանը, որոնք պետք է բաց թողնեին հանդիպումը, մեր առանցքային խաղացողներն էին: Մենք ստիպված եղանք ենթահարձկվողի դիրքից ետ իջեցնել Արտյոմ Սիմոնյանին, նոմինալ հարձակվող Արամ Մուրադյանը խաղաց ենթահարձակվողի դիրքում, իսկ երբեք այդ դիրքում չխաղացած Կարեն Հարությունյանը խաղաց կենտրոնական պաշտպանի դիրքում: Այս ֆուտբոլիստները վատ չխաղացին, բայց, այդուհանդերձ, բացակա խաղացողների պակասը զգացնել տվեց: Շահինյանը թիմի ավագն էր և գրոհների հիմնական կազմակերպիչը, Մանուչարյանը, թերևս, մեր միակ ֆուտբոլիստը, ով կարողանում էր հաջողությամբ պայքարել երկրորդ հարկում: Բաղումյանը վատ չփոխարինեց Ռոբերտ Դարբինյանին, բայց, ի տարբերություն նրա, չէր կարողանում նույն արդյունավետությամբ մասնակցել գրոհներին: Մեր թիմն անսովոր դասավորությամբ մի փոքր անզգույշ գործեց առաջին 10 րոպեներին և գնդակ բաց թողեց: Դրանից հետո մենք ունեցանք բազմաթիվ պահեր: 2 անգամ Նարեկ Ասլանյանը, մեկական անգամ Կարեն Հարությունյանը և Վարդան Բակալյանն ունեցան 100-տոկոսանոց պահեր, բայց մարզական բախտն իրոք երես էր թեքել մեզնից: Ես այս ամենն ուղղակի չեմ ասում: Բոլոր տեսագրությունները կան, և մարդիկ կարող են համոզվել իմ խոսքերի իրավացիության մեջ:
-Ամփոփելով կարո՞ղ ենք ասել, որ Լիտվայից կրած պարտության պատճառը հենց այդ երեք առանցքային խաղացողների բացակայությունն էր:
- Դժվար է ասել, որ մենք հաստատ կհաղթեինք, եթե լինեին այդ խաղացողները, բայց այն, որ նրանց բացակայությունը մեծ կորուստ էր մեզ համար, ուղղակի անժխտելի է: Բացի այդ, նորից եմ կրկնում, մարզական բախտը այդ օրն ուղղակի երես էր թեքել մեզնից: Ֆուտբոլային մարդիկ գիտեն, որ լինում են այդպիսի օրեր, և երևի դա պարզապես մեր օրը չէր: Այդուհանդերձ, տղաները դաշտում ցուցադրեցին այն, ինչ կարող էին: Խաղից հետո ես մտա հանդերձարան, բոլորը նստած էին՝ գլուխները կախ, բայց ես իրենց բոլորին շնորհակալություն հայտնեցի՝ ողջ ուժերը ներդնելու համար:
- Ընդհանուր առմամբ, որպես մարզիչ, գո՞հ եք թիմի ելույթներից:
-Հավաքականը 3 շատ կայուն խաղ անցկացրեց, ինչն ինձ ուրախացրեց՝ հատկապես հաշվի առնելով, որ այս հավաքականի հետ ես քիչ ժամանակ եմ ունեցել աշխատելու: Բայց ես միշտ շատ պահանջկոտ եմ, և ինձ համար շատ կարևոր է վերջնական արդյունքը: Ինձ չի բավարարում միայն այն, որ լավ ենք խաղացել: Մենք իրոք արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն, և սրանք պարզապես խոսքեր չեն: Այդուհանդերձ, եթե վերանանք վերջնական արդյունքից, պետք է ասել, որ ամեն ինչ ընդհանուր առմամբ դրական էր: Նախ, մենք գրեթե բոլորին գերազանցեցինք խաղով, կարճ ժամանակում մենք կարողացանք ստեղծել շատ միասնական, շատ կազմակերպված թիմ: Մրցաշարին հետևող բոլոր մասնագետները և ֆուտբոլաին գործակալները նշում էին, որ Հայաստանի հավաքականն արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն:
-Եվ վերջում խոսենք առավել աչքի ընկած խաղացողների մասին: Նրանց մեջ կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք կարող են մոտ ապագայում համալրել երիտասարդական, հետագայում՝ նաև ազգային հավաքականի շարքերը:
- Թող բարձրագոչ չհնչի, բայց այս թիմում բոլորն էլ կարող են լավ ապագա ունենալ անհրաժեշտ աշխատանքի դեպքում: Այդուհանդերձ, որքան էլ, որ մարզիչները չեն սիրում առանձնացնել որևէ մեկին, ես կնշեմ մի քանի անուն: Առաջին հերթին, Արտյոմ Սիմոնյանը: Շատ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ինտելեկտուալ, որը, վստահ եմ, կարող է մեծ ֆուտբոլ խաղալ: Մենք իրավունք չունենք կորցնելու այդպիսի ֆուտբոլիստների և արդեն այժմվանից պետք է մտածենք նրան հետագայում բարձր տարիքային հավաքականներ հրավիրելու մասին: Արտյոմը թե իր խաղային դիրքով, թե բնավորությամբ և տվյալներով նման է Հենրիխ Մխիթարյանին, և վստահ եմ՝ կարող է հասնել շատ մեծ հաջողությունների: Շատ մեծ ապագա ունեցող ֆուտբոլիստ է նաև Սարգիս Շահինյանը, ուղղակի ինձ համար անհասկանալի է նրա կարգավիճակը իր նոր ակումբում: Շահինյանը կարող է լավ խաղալ միայն այն դեպքում, երբ լինի իր լավագույն մարզավիճակում: Այն, որ նա շատ տաղանդավոր է, երևաց նույնիսկ այն հանգամանքից, որ, լինելով պատրաստ ընդամենը 50 տոկոսով, շատ մեծ օգուտ տվեց հավաքականին: Շատ լավ տվյալներ ունի նաև Դավիթ Գիզգիզյանը, որը նույնպես կարող է հետագայում լավ ֆուտբոլ խաղալ, իսկ, օրինակ, Անդրեյ Շահգելդյանը իսկական մարտիկ է: Նրա նման խաղացողներ պետք է լինեն յուրաքանչյուր թիմում, քանի որ նա պատրաստ է կատարել մարզչի ցանկացած առաջադրանք: Ինձ շատ ուրախացրեց այն, որ Վարդան Բակալյանը կարողանում էր թիմին տանել իր ետևից: Չնայած նա բաց թողեց մի քանի ռեալ գոլային հնարավորություններ, բայց, երևում է, որ բնավորությամբ տղա է, և նույնպես կարող է հասնել լավ արդյունքների: