Լրահոս

22.10.2013 12:38


Արման Սահակյան. « Գաղթյալ ու երերուն թվերով տնտեսությունը մի օր դղրդյունով է փուլ գալիս»

Արման Սահակյան. « Գաղթյալ ու երերուն թվերով տնտեսությունը մի օր դղրդյունով է փուլ գալիս»

Փաստորեն, Հայաստանի տնտեսությունը շարունակում է իր պյուրոսյան հաղթարշավը դեպի չինական ցուցանիշներ (ՀՆԱ-ի աճն արդեն 5 տոկոսը գերազանցում է), բայց համապատկերը մատնանշում է Հասարակածային Գվինեան: Այսպես, այս տարի գնաճը կկազմի 7,4 տոկոս, իսկ միջին ամսական աշխատավարձը կբարձրանա 3,8 տոկոսով, այսինքն՝ փաստացի 3,6 տոկոսով կսկսենք ավելի վատ ապրել: Իսկ այն, որ գնաճը ոչ թե 7,4 տոկոս է, այլ դրա հնգապատիկը, կարող է հաստատել յուրաքանչյուր ոք, ով կատարում է ամենօրյա գնումներ: Բայց աղքատությունը կրճատվել է. գնաճը գերազանցում է աշխատավարձերի աճին, բայց աղքատությունը նվազում է: Սա, հավանաբար, արտագաղթողների հաշվին: Փաստորեն, արտագաղթը նպաստում է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, իսկ մենք մտածում էինք՝ հակառակն է: Իսկ ՀՆԱ-ն պետք է հաշվարկել ՀՆԱ-ի դեֆլյատորով, որովհետև, ստացվում է, գնաճի հաշվին արձանագրում ենք ՀՆԱ-ի աճ, իսկ իրականում միգուցե անկում է: Գաղթյալ ու երերուն թվերով տնտեսությունը մի օր դղրդյունով է փուլ գալիս:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը