Լրահոս

22.10.2013 13:08


Քիմ Քարդաշյանը և Քանիե Ուեսթը նշանվել են

Քիմ Քարդաշյանը և Քանիե Ուեսթը նշանվել են

«People» ամսագիրը վերջապես տարածել է շատերի կողմից սպասված լուրը՝ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը վերջապես նշանվել են:

Ինչպես հայտնում է աղբյուրը, 36-ամյա Քանիեն առաջարկություն է արել Քիմին մոդելի ծննդյան տարեդարձը նշելու ժամանակ, որը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Սան-Ֆրանցիսկոյի այգիներից մեկում: Քանիեն Քիմին 15–կարատանոց, ադամանդապատ ոսկե մատանի է նվիրել ճանաչված Lorraine Schwartz ոսկերչական ապրանքանիշից:

Երբ սիմֆոնիկ նվագախումբը նվագել է Լանա Դել Ռեյի «Young and Beautiful» երգը, էկրանին հայտնվել է «Խնդրում եմ, ամուսնացիր ինձ հետ» (Pleeease, marry meee!) գրությունը: Հարսնացուի «այո»-ից հետո շքեղ հրավառություն է սկսվել:

Նշենք, որ սա Քիմի արդեն երրորդ ամուսնությունն է: 2004թ. նա բաժանվել է երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասից, իսկ 2011թ.՝ ամուսնությունից ընդամենը 72 օր անց, մոդելը բաժանվել է հայտնի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսից:

Այս խորագրի վերջին նյութերը