Լրահոս

22.10.2013 21:28


Բրունեյի սուլթանն օրինականացրել է քարկոծումն ու անդամահատումը

Բրունեյի սուլթանն օրինականացրել է քարկոծումն ու անդամահատումը

Բրունեյի 67–ամյա սուլթան Հասանալի Բոլկիաուխը երկրի քրեական օրենսդրության մեջ փոփոխություններ է մտցրել՝ հիմնվելով շարիաթի օրենքների վրա։ Agence France-Presse–ի փոխանցմամբ՝ 6 ամսից ուժի մեջ կմտնեն քարկոծումն ամուսնական դավաճանության համար, վերջույթների անդամահատումը գողության համար և մտրակահարությունն այնպիսի հանցագործությունների համար, ինչպիսիք են աբորտը և ալկոհոլի գործածումը։

Շարիաթի նորմերը, որոնք սուլթանն անվանել է «Ալլահի հատուկ կարգադրություններ», տարածվում են միայն մահմեդականների վրա, որոնք կազմում են երկրի բնակչության 70 տոկոսը։

Նշենք, որ Հասանալին նավթով ու գազով հարուստ Բրունեյի սուլթանն է 1967–ից, իսկ 1984–ից՝ նաև վարչապետը, ֆինանսների ու պաշտպանության նախարարը։ 2011–ին նրա կարողությունը գնահատվել է 20 մլրդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը