Լրահոս

22.10.2013 15:42


Էթիկայի հանձաժողով. «Ուղեվարձը բարձրացնելիս՝ Տարոն Մարգարյանը չի գտնվել շահերի բախման իրավիճակում»

Էթիկայի հանձաժողով. «Ուղեվարձը բարձրացնելիս՝ Տարոն Մարգարյանը  չի գտնվել շահերի բախման իրավիճակում»

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում հաստատել է եզրակացությունն այն մասին, որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի գտնվել շահերի բախման իրավիճակում:

Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ն հուլիսի 26-ին դիմում էր ներկայացրել Հանձնաժողով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով՝ հղում անելով ԶԼՄ-ների հրապարակումներին:

Հանձնաժողովը գտել է, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ քաղաքապետի բացատրությունը հիմք չեն տալիս եզրակացնելու, որ Երևանի քաղաաքապետ Տարոն Մարգարյանը կամ նրան փոխկապակցված անձինք հանդիսանում են փոխադրումներ իրականացնելու լիզենցիա ունեցող կազմակերպություններից որևէ մեկի սեփականատեր կամ մասնակից:

Այս խորագրի վերջին նյութերը