Լրահոս

22.10.2013 16:52


11 դուստր ունեցող ընտանիքի մայրը վիրահատության կարիք ունի

11 դուստր ունեցող ընտանիքի մայրը վիրահատության կարիք ունի

Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ Արմեն և Շողիկ Սարգսյաններն ունեն 11 դուստր: Տոնական օրերին ծնողների սիրտն ուրախությամբ է լսվում. մի ողջ երգչախումբ է ձայնակցում նրանց: Ամեն ինչ լավ էր մինչև այն օրը, երբ բժիշկները հայտնեցին, որ Շողիկը երիկամների վիրահատության կարիք ունի:

«Ունեմ երիկամների լուրջ խնդիրներ և կցանկանայի, որ գտնվեին բարի մարդիկ, ովքեր օգնության ձեռք մեկնեին ինձ: Ուրախ կլինեի, որ ֆինանսապես աջակցեին և վերջնականապես լուծվեր երիկամներիս վիրահատության հարցը»,- ասում է Շողիկ Սարգսյանը:

Այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգնել այս բազմազավակ ընտանիքին, կարող են զանգահարել՝ +37455-19-55-01, +374281-95-392:

Այս խորագրի վերջին նյութերը