Կան մարդիկ որոնք անկախ ապրելու համար չեն կողմնորոշված
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ելույթը խորհրդարանում
Այսօր ունենք պետություն և անկախ ապրելու իրավունք:
Բայց ցավոք կան մարդիկ որոնք անկախ ապրելու համար չեն կողմնորոշված և չկարողանալով գնահատել համամարդկային այս բարձրագույն արժեքները` պատկանելով ինչ որ մի քաղաքական ուժի, որոշակի հիմնա-ուրվագիծ են ներկայացնում:
Հենց դա է պատճառը, որ երկրում գոյություն ունեցող քաղաքական հոսանքների մեջ չիշխելով մեր պետության համար նպաստավոր աշխարհահայացքները,աշխարհաքաղաքական դաշտում տեղի ունեցող իրավիճակային կտրուկ փոփոխությունների պարագայում նրանց համար դժվար է հասկացվում աշխարհի իրական պատկերը:
Ոչ մի արժեհամակարգ, դա լինի եվրոպական, թե մեկ այլ բնույթի, մեզ համար երբեք չի կարող առաջնային դասվել, քան մեր ժողովրդի ճակատագիրը:
Պետություն, որը մերն է այսօր տարածաշրջանում ունեցող իր բարդություններով՝ ամեն ոք միջազգային, կամ մեկ այլ քաղաքական ասպարեզում պարտավոր է զգուշավոր լիենել իր խոսքի, բառի և տառի մեջ, որպեսզի վնաս չբերի մեր ժողովրդի տեսակին և պետությանը:
Ինչ խոսք՝ երկրի տերը ողջ հայ ժողովուրդն է և բոլորն էլ ունեն խոսքի ազատ իրավունք: Բայց չպետք է մոռանալ, որ նրա ճակատագրի տերը՝ արյան տերերն են, այն արյան, որով ընդգծված է մեր հայրենիքի սահմանը: Իսկ մեր հայրենիքը մեզ համար ամենամեծագույն արժեքն է, որի վրա հազարամյակներ շարունակ ձևավորվել է մարդկության հայ տեսակը:
Եվ այսօր որոշներդ, որոնց ընտանիքներում անգամ չներթափանցեց արցախյան պատերազմի գորշությունը, որոնքդ ողջ պատերազմի ընթացքում հասու չեղաք անգամ մերձավորի վշտին, քաղաքական շապիկ հագած քար մի շպրտեք այն դաշտը, որը ձեր իրավունքի դաշտը չէ:
Ի վերջո բոլորին պիտի հասկանալի լինի, որ արյամբ ձեռք բերված մեր անկախ պետության մեջ ամեն ոք ունի իր իրավունքի դաշտը:
Իր դաշտից շեղվող ամեն ոք դա լինի խոսքի տեսքով, գործի, թե նամակի, որը վնաս կբերի մեր ժողովրդի տեսակին և նրա ինքնությանը, իրենց անձով դառնում են ոչ ընդունելի հայ ժողովրդի կողմից, այն ժողովրդի, որի հոգեկան պայքարի և բարձր կարողությամբ է եղել պայմանավորված այդ բարձրագույն արժեքների ձեռք բերումը և նրանց անվտանգության ապահովումը: