Լրացել է Արարատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության թեկնածուների գրանցման ժամկետը
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` այսօր` հոկտեմբերի 22-ին, ավարտվում է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայկ Անուշավանի Հայկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Սուրիկի Բարսեղյանը: Ինքաառաջադրված անկուսակցական թեկնածու Սմբատ Հովիկի Գասպարյանը մինչև գրանցման նիստը ներկայացրել է ինքնաբացարկի մասին դիմում: Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Արարատի մարզի Նշավան համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Պապ Վանիկի Հակոբյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Մյասնիկ Գարուշի Հովհաննիսյանը:
Լրացել է Արարատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության թեկնածուների գրանցման ժամկետը
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` այսօր` հոկտեմբերի 22-ին, ավարտվում է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների թեկնածուների գրանցման ժամկետը: Սահմանված ժամկետում թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ Արարատ քաղաքի համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հայկ Անուշավանի Հայկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Սուրիկի Բարսեղյանը: Ինքաառաջադրված անկուսակցական թեկնածու Սմբատ Հովիկի Գասպարյանը մինչև գրանցման նիստը ներկայացրել է ինքնաբացարկի մասին դիմում:
Թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ` Արարատի մարզի Նշավան համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Պապ Վանիկի Հակոբյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Մյասնիկ Գարուշի Հովհաննիսյանը: