Լրահոս

22.10.2013 23:44


Նաիրա Զոհրաբյան. «Թեկուզ այդ թղթում գրված լինի`«Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ», կստորագրե՛ն»

Նաիրա Զոհրաբյան. «Թեկուզ այդ թղթում գրված լինի`«Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ», կստորագրե՛ն»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ հայտարարությունների ժամին խոսելով ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագրի մասին, ընդգծել է՝ երկար է սպասել ՀՀ ԱԳՆ պաշտոնյաների պատասխաններին, որոնք «Արի տուն» ծրագրի շրջանակներում թերևս պիտի գտնվեին Հայաստանում և պատասխանեին առաջ եկած հարցերին, բայց այդպես էլ չեն պատասխանում։ Ն. Զոհրաբյանը հավելել է, որ սեպտեմբերի 3-ից հետո իրենց ռուսամետությունը վերագտած հայաստանյան որոշ պաշտոնյաները սկսել են Հայաստանի սուվերենության կորստի մասին վիրավորական արտահայտություններ հնչեցնել։

–4 տարի ինչու՞ էին Հայաստանի իշխանությունները խորը և համապարփակ բանակցություններ վարում մի կառույցի հետ, որին ինտեգրվելով կորցնելու էինք մեր սուվերենությունը: Եթե Ռուսաստանը մեզ չհրավիրեր Մաքսային միություն, նշանակո՞ւմ է, որ մենք Բրյուսելում ստորագրելու էինք Հայաստանի արտաքին քաղաքական շահերին դեմ փաստաթուղթ: Այս հարցերի պատասխանները մինչ օրս չկան: Հիմա խնդիր են դրել հոկտեմբերի 29-ին Բրյուսելում ինչ-որ թուղթ ստորագրել: Ու կարևոր չէ դրանում ինչ գրված կլինի, թեկուզ`«Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»: Այդ թուղթը վստահաբար կստորագրվի՝ «և՛, և՛»-ի քաղաքականությունն ապացուցելու նպատակով,–շեշտել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը