Լրահոս

23.10.2013 09:51


ՊՆ-ում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

ՊՆ-ում քննարկվել են  մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը, որի հետ հանդիպմանը քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները, այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին, Ա. Նազարյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է խորացնել առկա կառուցողական երկխոսությունը ԵԽ-ի հետ` ի նպաստ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների զարգացման և պաշտպանական բարեփոխումների շրջանակում զինված ուժերի կառավարման համակարգի կատարելագործման:


Հյուրերի խնդրանքով քննարկվել են «Այընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով դեպքերի քննությանը, զինծառայողների մարդու իրավունքների պաշտպանության հարցերում քաղաքացիական հասարակության և Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:


Պաշտպանության նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է նաև զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքներ» առարկայի ներդրման ուղղությամբ կատարվող քայլերին:
Հանդիպման վերջում ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը շնորհակալություն հայտնեց բարձրացված հարցերին պատշաճ արձագանքելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը