Լրահոս

23.10.2013 10:34


ՕԵԿ-ական նախարարի՝ բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմը

ՕԵԿ-ական նախարարի՝ բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմը

«Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սամվել Թադևոսյանի ղեկավարած քաղաքաշինության նախարարությունում պետական բյուջեի գումարները մսխելու յուրօրինակ մեխանիզմ է գործում։ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ այս նախարարությունը պետական բյուջեից 600 հազար դրամ (մոտ 1500 դոլար) է տրամադրել իր մեքենաների լվացման համար։ Իսկ այդ գումարով լվացվել է ընդամենը 9 մեքենա։

Քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանալու և 600 հազար դրամ աշխատելու «պատիվը» վերապահվել է «Ա.Վ.Ց. Նեթ» ՍՊԸ-ին։

«Դատելով գումարի չափերից՝ կարելի է ենթադրել, որ քաղաքաշինության նախարարության մեքենաները լվանում են օրական երեք անգամ։ Այլապես անհասկանալի է, թե ինչպես է ծախսվել 600 հազար դրամը, եթե մեկ մեքենա լվանալու արժեքը միջինը 1500-2000 դրամ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը