Լրահոս

24.07.2009 10:34


Ղրղզստանի նախագահի ընտրություններում առաջատարը Կուրմանբեկ Բակիևն է

Ղրղզստանի ԿԸՀ տվյալներով՝ քվեաթերթիկների 25 %-ի հաշվարկի արդյունքում առաջատարը գործող նախագահ Կուրմանբեկ Բակիևն է։ Նա առայժմ «հսկում» է ընտրողների ձայների 89,3 %-ը։

Բակիևի հւիմնական մրցակիցը՝ միացյալ ընդդիմության ղեկավար Ալմազբեկ Ատամբաևը հավաքել է ձայների 5 %-ից քիչ ավելին։ Մյուս թեկնածուների հավաքած ձայները չնչին են։

Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախագահի ընտրությունները կայացել են երեկ՝ հուլիսի 23-ին, և քվեարկությանը մասնակցել է ընտրողների 79 %-ը։

Այս խորագրի վերջին նյութերը