Լրահոս

23.10.2013 12:05


Սպիտակ տան աշխատակիցը զրկվել է պաշտոնից «Twitter»–ում ԱՄՆ պաշտոնյաներին քննադատելու համար

Սպիտակ տան աշխատակիցը զրկվել է պաշտոնից «Twitter»–ում ԱՄՆ պաշտոնյաներին քննադատելու համար

Vesti.ru–ի տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահի գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյան զրկվել է աշխատանքից «Twitter» սոցիալական ցանցում իր գրառումների համար։ Պարզվել է, որ տարիներ շարունակ նա անանուն բլոգ է վարել, որտեղ խիստ քննադատության է ենթարկել Սպիտակ տան իր գործընկերներին, հատկապես պետքարտուղար Ջոն Քերիին և Օբամայի փոխխորհրդական Բեն Ռոդսին։

Բացահայտվել է, որ @NatSecWonk էջը վարող անանուն բլոգերը ԱՄՆ նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդում աշխատող Ջոֆի Ջոզեֆն է։ @NatSecWonk-ի հեղինակն իրեն ներկայացնում էր որպես «միջազգային և ազգային քաղաքական բեմի խորաթափանց դիտորդ», ով ասում է այն, ինչ ուրիշները մտածում են:

Ջոզեֆն արդեն հայտարարել է, որ զղջում է արածի համար. պարզապես ցանկացել է հումորով ընդգծել ամերիկյան պաշտոնյաների աշխատանքի թերությունները։

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաստատել է Ջոզեֆի՝ աշխատանքից հեռացման փաստը, սակայն հրաժարվել է մեկնաբանել այդ որոշման պատճառները:

Այս խորագրի վերջին նյութերը