Երեկ ԱԺ հայտարարությունների ժամին խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին թույլ չէր տվել ավարտել իր ելույթը։ Նաղդալյանը Զուրաբյանի խոսափողն անջատել էր 2 րոպե 30–րդ վայրկյանին, այնինչ կանոնակարգով պատգամավորներին ելույթների համար 3 րոպե է տրվում։
Լ. Զուրաբյանն իր ելույթում անդրադառնում էր Զորի Բալայանի հայտնի նամակին՝ ընդգծելով, որ սկսել են հասարակական կարծիքը պատրաստել ղարաբաղյան հարցում զիջումների համար։
–Պահանջում եմ հետաքննել կատարվածը և պարզել, թե ինչպես է հնարավոր դարձել օրենքի կոպիտ խախտումը,–ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է Լ. Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանը պահանջում է հետաքննել

7or.am