Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի. «Ժողովուրդ»
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Եղվարդ ավտոճանապարհին։ Պատահարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Վերջինների մեջ է նաև սիրված դերասան Վարդան Պետրոսյանը։ Սակայն մինչ դերասանի երկրպագուները հետևում են նրա ապաքինմանը, վթարի հետևանքով մահացած 16-ամյա երկու պատանիների ընտանիքները սգի մեջ են։ «Ժողովուրդ»–ը գրում է. «Ըստ լուրերի՝ ավտովթարի մեղավորը եղել է հենց դերասանը, որի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, քանի որ վթարի հետևանքով զոհ է եղել։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել Երևանի ՃՈ ոստիկանության պետ Արսեն Արշակյանից. «Վարդան Պետրոսյանի ավտովթարը տեղի է ունեցել Կոտայքի շրջանում, և այն Երևան քաղաքի հետ ոչ մի առնչություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է նրան՝ Վարդան Պետրոսյանը մեղավոր է, թե անմեղ, ապա մինչև փորձաքննության արդյունքները պատրաստ չլինեն, որևէ մեկն իրավունք չունի որևէ մեկին մեղավոր ճանաչել»»,- մեջբերում է «Ժողովուրդը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։