Լրահոս

24.07.2009 10:39


Պարգևատրման արարողություն ԼՂՀ Նախագահի մոտ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ հուլիսի 23-ին տեղի է ունեցել հանրապետության տնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի և տեղեկատվական ոլորտների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած մի խումբ անձանց պարգևատրման արարողություն:
Նախագահը բարձր է գնահատել նրանց աշխատանքը՝ նշելով նաև նրանց կարևոր դերակատարությունը երիտասարդ մասնագետների պատրաստման գործում:
Ներկաների խնդրանքով երկրի ղեկավարն անդրադարձել է հանրապետության ներքին և արտաքին քաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցերի:
Արարողությանը ներկա են գտնվել ԼՂՀ առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը