Լրահոս

23.10.2013 14:45


ԱԻՆ–ի և գլխավոր դատախազության գույքը կօտարվի

ԱԻՆ–ի և գլխավոր դատախազության գույքը կօտարվի

Գործադիրը կայացրել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երևանի Սևանի փողոցում գտնվող անշարժ գույքը մրցույթով օտարելու որոշում: Գույքի նվազագույն գինը սահմանվել է մոտ 4.5 մլն դրամ: Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
Գործադիրը թույլատրել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմին ամրացված Երևանի Հանրապետության փողոցում գտնվող անշարժ գույքը (կաթսայատուն և ենթակայան), ինչպես նաև 71 միավոր մեքենաներն ու սարքավորումներն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Բիզնես պլաս» ՍՊԸ-ին: Վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետբյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե:

Այս խորագրի վերջին նյութերը