Լրահոս

23.10.2013 14:15


«Որդեգրվել է նոր պարտքեր կուտակելով հները մարելու քաղաքականությունը»

«Որդեգրվել է նոր պարտքեր կուտակելով հները մարելու քաղաքականությունը»

Եթե տարիներ առաջ հայ երիտասարդներից շատերի ապագայի տեսլականը կապված էր Հայաստանի հետ, ապա հիմա ապագայի տեսլականը կապված է անձնագրում ԱՄՆ կամ Եվրոպա մուտքի արտոնագիր ստանալու հետ։
Եթե տարիներ առաջ մարդիկ վարկերով կենցաղային ապրանքներ կամ անշարժ գույք էին գնում, ապա հիմա՝ սնունդ և հագուստ։
Եթե արտագաղթի տեմպերը նախկինում միգրացիոն ծառայության կայքի հրապարակումներից էր երևում, ապա հիմա արտագաղթի տեմպերը նկատելի է անգամ առանց միգրացիոն ծառայության հրապարակումների։
Եթե արտագաղթողները օտար երկրում հացի խնդիր էին լուծում, ապա հիմա մտածում են՝ որտեղ ներդնեն իրենց հետ բերած գումարները։
Եթե նախկինում կառավարության ծրագրերը զարգացման միտում էին պարունակում և իրագործվում էին, ապա վերջին 2 ծրագրերը ոչ միայն բարի ցանկությունների ժողովածու են, այլև ներկայիս իրականության հետ կապ չունեցող բրոշուրներ։
Եթե 2012թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 4,372.1 մլն ԱՄՆ դոլար էր, ապա հիմա ՀՀ պետական պարտքը հասնում է մոտ 5 մլրդ ԱՄՆ դոլարի, իսկ պարտքը մարելու հարցում որդեգրվել է նոր պարտքեր կուտակելով հները մարելու քաղաքականությունը։

Նմանատիպ հարցերը, ցավոք, շատ շատ են…։

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը