Լրահոս

23.10.2013 15:35


«Ժողովո՛ւրդ, իսկ ե՞րբ եք սկսելու Սերժ Ազատիչին բոյկոտել»

«Ժողովո՛ւրդ, իսկ ե՞րբ եք սկսելու Սերժ Ազատիչին բոյկոտել»

Լավ է, էլի: Սկզբից բոյկոտում էին «Բջնին», հետո տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին, հիմա բոյկոտում են «Երևան Սիթի» -ները: Ժողովո՛ւրդ, իսկ ե՞րբ եք սկսելու Սերժ Ազատիչին բոյկոտել: Չէ՞ որ հետևանքներից բողոքելը, առանց պատճառի դեմ բողոք արտահայտելու, մի փոքր անտրամաբանական չէ, եթե չասենք` տարօրինակ: Դե չէ, հասկանում եմ, որ որոշ մարդիկ «օլիգարխների» (չակերտների մեջ գրեցի, քանի որ միակ օլիգարխն էս երկրում Սերժն է, ով մեկ մարդու տնտեսություն է կառուցում, և ուղղակի ցանկանում է ազատվել հնարավոր մրցակիցներից) դեմ պայքարի համար փող են ստանում Բաղրամյան 26-ից, որոշ մարդիկ էլ ուղղակի չեն հասկանում, թե ինչ է կատարվում երկրում, և գնում են էդ փող ստացողների հետևից: Բայց դե, ամեն դեպքում, մի տեսակ էս ամենը սիրուն չի, էլի, քանի որ հետևանքներից ազատվելու համար պետք է պատճառից ազատվել, այլ ոչ թե մարդկանց ուշադրությունը շեղել հետևանքների վրա: Մեծին է պետք գլխից բռնել, մեծին:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը