Լրահոս

23.10.2013 16:08


ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը

ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը

Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է, որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաև ֆեդերացիաների: Ավելին, համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի, ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը, որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձևի ազգային ֆեդերացիա և ներկայացված լինել միջազգային կառույցներում: Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից, որևէ խախտման դեպքում, համաձայն Խարտիայի և ՀԱՕԿ-ի կանոնադրության, ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը:

Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաև հանդիսանում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը և համակարգում է նրանց գործունեությունը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը

Այս խորագրի վերջին նյութերը