Աշխարհ

23.10.2013 16:48


Լուկաշենկո. «Ադրբեջանին դուր չի գա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը»

Լուկաշենկո. «Ադրբեջանին դուր չի գա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Ադրբեջանի կողմից կլինեն հարցեր:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեմ չէ դրան, սակայն, Լուկաշենկոյի խոսքերով, Իլհամ Ալիևն այդ հարցն արդեն իսկ ուղղել է իր ղազախ գործընկերոջը:

«Մենք պետք է հաշվի նստենք Ադրբեջանի կարծիքի հետ: Եվրոպան շատ չի ձգտում իր շարքերն ընդունել նմանատիպ տարածքային խնդիրներով երկրների»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ վաղը Մինսկում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որում դիտարկվելու է Մաքսային միությանը Հայաստանի ու Ղրղզստանի միանալու հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը