Ղրղզստանի ընդդիմությունը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները
Ղրղզստանի ընդդիմությունը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները՝ դրանք անվանելով ոչ լեգիտիմ։ Այդ մասին հայտարարել է ընդդիմության միասնական թեկնածու Ալմազբեկ Ատամբաևը։ «Մենք չենք ընդունում անցած ընտրությունների արդյունքները և համարում ենք դրանք ոչ լեգիտիմ՝ մեծաթիվ խախտումների պատճառով։ Ընդդիմությունը գտնում է, որ այժմ Ղրղզստանում չկա լեգիտիմ իշխանություն և լեգիտիմ նախագահ»,- ասել է նա։
Ատամբաևը չի հայտնել, թե ինչպե՞ս է ընդդիմությունը պատրաստվում բողոքարկել անցած ընտրությունների արդյունքները։
Երկրի ԿԸՀ պաշտոնական տվյալներով՝ քվեաթերթիկների 51%- հաշվարկի արդյունքում Ղրղզստանի գործող նախագահ Կուրմանբեկ Բակիևը հավաքել է ձայների 87,79%-ը։