Ռիհաննան համերգից ուշացել է, քանի որ օդանավակայանից անմիջապես ուղևորվել է Մեռյալ ծով
Ռիհաննան եզրափակել է իր համերգային շրջագայության մերձավորարևելյան փուլը՝ Հունաստանից ժամանելով Իսրայել: Արևմտյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թել Ավիվի զբոսայգում նրա ելույթը հիասթափեցրել է աստղի երկրպագուներին, թեև 100-400 դոլար արժողությամբ բոլոր տոմսերը վաճառվել են: Երգչուհին, ինչպես միշտ, ուշացել է համերգից, կենդանի կատարմամբ հանդես չի եկել, ոչ մի անգամ չի զգեստափոխվել և հայտարարված 2 ժամի փոխարեն ելույթ է ունեցել 1 ժամ 15 րոպե: Ռիհաննան համերգից ուշացել է, քանի որ օդանավակայանից անմիջապես ուղևորվել է Մեռյալ ծով։ Բարբադոսի գեղեցկուհին լողացել է հյուրանոցի փակ լողափում, և եթե ափի փրկարարն ուշադիր չլիներ, աստղի համերգն ընդհանրապես կարող էր չկայանալ: Ռիհաննան Թել Ավիվ է հասել ուղղաթիռով, սակայն բավական ուշացումով։