Լրահոս

24.10.2013 10:35


ԱՄՆ–ում ոստիկանը սպանել է երեխային՝ նրա խաղալիք զենքն իրական կարծելով

ԱՄՆ–ում ոստիկանը սպանել է երեխային՝ նրա խաղալիք զենքն իրական կարծելով

ИТАР-ТАСС–ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սոնոմա շրջանի ոստիկանապետի օգնականը կրակել է 13-ամյա տղայի վրա՝ նրա ձեռքի խաղալիք զենքն իրական կարծելով։ Կրակոցի հետևանքով տղան մահացել է։

Միջադեպը տեղի է ունեցել Սանտա-Ռոսա քաղաքում. ոստիկանապետի օգնականը «զինված» երեխային մի քանի անգամ հրահանգել է կանգնել, որից հետո օրինապահները կրակել են երեխայի վրա։ Սպաները երեխայի ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացրել, որից հետո գրանցել են նրա մահը։ Պարզվել է, որ զենքը խաղալիք է։ Սպանվածի գրպանում գտել են նաև պլաստմասսե ատրճանակ։

Միջադեպի կապակցությամբ տարվում է քննություն։ Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Սպաները հեռացվել են աշխատանքից, բայց դեռ ազատության մեջ են։

Այս խորագրի վերջին նյութերը