Լրահոս

24.10.2013 11:10


Մադոննան կսկսի Ղուրան սովորել

Մադոննան կսկսի Ղուրան սովորել

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռ 90–ականներից ամերիիկացի փոփ երգչուհի Մադոննան տարված է կաբալայով՝ հուդայականությամբ։ Այժմ արդեն նրա հետաքրքրությունների շրջանն ընդլայնվել է՝ ներառելով նաև իսլամն ու արաբական մշակույթը։

«Ռոսբալտ»–ի փոխանցմամբ՝ երգչուհին հայտարարել է, որ պատրաստվում է Ղուրանն ուսումնասիրել, որը ենթադրում է նաև նրա՝ մահմեդականություն ընդունելու հավանականության մասին։

2008–ից Մադոննան այնպիսի մահմեդական երկրներով էր հետաքրքրվում, ինչպիսիք են Պակիստանն ու Աֆղանստանը։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ հենց այդ հետաքրքրությունն էլ իրեն բերել է Ղուրանն ուսումնասիրելու համոզման. «Կարծում եմ՝ շատ կարևոր է բոլոր Սուրբ տեքստերն իմանալը»,–ասել է երգչուհին։

Ոմանք Մադոննայի այս քայլը համարում են PR, իսկ ոմանք էլ պայմանավորում են նրա ընկերոջ՝ Բրահիմ Զաիբաթի՝ մահմեդական լինելու հանգամանքով։

Դե, իսկ պաղեստինյան թերթերը գրում էին, որ երգչուհին տառապում է կրոնական շիզոֆրենիայով, և իրականում չգիտի, թե իր համար ինչն է կարևոր կյանքում։

Այս խորագրի վերջին նյութերը