Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են արձանագրվել
«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով թուրքական դատարանը կձերբակալի Էրհան Թունջելին։ «Հաբերահվալ» լրատվական կայքին տված հարցազրույցում նա ուշագրավ հայտարարություններ է արել: Խոսելով իր հանձնվելու ժամկետների մասին` ասել է. «Ես չեմ փախչում, այլ պատրաստվում եմ պաշտպանությանս, ինչի շրջանակներում ներառվելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Կարծում եմ՝ 15 օրում կավարտեմ, ինչից հետո անմիջապես կհանձնվեմ»:
Թունջելն ասել է նաև, որ կհայտնի այն մարդկանց անունները, ովքեր իր հետ կապի մեջ են եղել: Ըստ նրա` նշված հանցագործության մեջ մեծ է ժանդարմերիայի դերը: «Ես այստեղ շատ փոքր մասնիկ եմ. ավելի բարձր մի կազմակերպություն կա, որը պարբերաբար խոչընդոտում է սպանության բացահայտումը»,–ընդգծել է Թունջելը՝ ավելացնելով, որ պետությունն այդ սպանության հետ կապ չունի:
Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ են արձանագրվել
«Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցություն ունենալու մեղադրանքով թուրքական դատարանը կձերբակալի Էրհան Թունջելին։ «Հաբերահվալ» լրատվական կայքին տված հարցազրույցում նա ուշագրավ հայտարարություններ է արել: Խոսելով իր հանձնվելու ժամկետների մասին` ասել է. «Ես չեմ փախչում, այլ պատրաստվում եմ պաշտպանությանս, ինչի շրջանակներում ներառվելու է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Կարծում եմ՝ 15 օրում կավարտեմ, ինչից հետո անմիջապես կհանձնվեմ»:
Թունջելն ասել է նաև, որ կհայտնի այն մարդկանց անունները, ովքեր իր հետ կապի մեջ են եղել: Ըստ նրա` նշված հանցագործության մեջ մեծ է ժանդարմերիայի դերը:
«Ես այստեղ շատ փոքր մասնիկ եմ. ավելի բարձր մի կազմակերպություն կա, որը պարբերաբար խոչընդոտում է սպանության բացահայտումը»,–ընդգծել է Թունջելը՝ ավելացնելով, որ պետությունն այդ սպանության հետ կապ չունի: