ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյին է հանձնել իր հավատարմագրերը
Ս.թ. հուլիսի 23-ին ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը ԵՀ նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյին է հանձնել իր հավատարմագրերը:
Արարողակարգից հետո տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին:
Շնորհավորելով պրն. Ադոնցին դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ԵՀ նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը շարունակելու խորացված համագործակցությունը Հայաստանի հետ, ինչի համար լավ հնարավորություններ է ընձեռում Արեւելյան գործընկերությունը: Նա ողջունել է Հայաստանի նախագահի ջանքերն՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Պրն. Բառոզոն նշել է նաեւ ԵՀ պատրաստակամությունը ձեռնարկելու միջոցառումներ, որոնք կլրացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները:
Դեսպան Ադոնցը ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը:
Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ նոր պայմանագրային հարաբերությունների հաստատմանը, ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ գտած դրական զարգացումները: