Ոչ մի թիզ հող՝ ինչպես Ժիրայր Սեֆիլյա՞նը, թե՞ փոխզիջումներ՝ ինչպես Լևոն Տեր–Պետրոսյանը
«Հայացք» ակումբում անդրադառնալով ժիրայր Սեֆիլյանի՝ «ՀԱԿ-ում Արցախյան հարցի կարգավորման շուրջ տարաձայնություններ կան և ինձ նման մտածողներն ավելի շատ են, քան Լևոն Տեր-Պետրոսյանի» հայտարարությանը՝ ՀՀ նախկին արտգործնախարար, ՀԱԿ անդամ Ալիկ Արզումանյանն ասել է, թե ՀԱԿ-ի առավելություններից մեկն այն է, որ կա կարծիքների բազմազանություն.
-Մեր երկրում ստեղծված «բեսպրեդելը» արդյունքն է նրա, որ չկա կարծիքների բախում։ ՀԱԿ-ի շուրջ համախմբվել են տարբեր գաղափարական սպեկտր ներկայացնող բոլոր ուժերը։ Ես խնդիր չեմ տեսնում, որ կան տարբեր մոտեցումներ, ես դա համարում եմ մեր հարստությունը։ Այն օրը, երբ ՀԱԿ-ը կսկսի իր որոշումները պարտադրել բոլոր ուժերին, այդ օրը ՀԱԿ-ը կվերանա որպես ռեալ ընդդիմություն։
Լրագրողի՝ «Ոչ մի թիզ հող՝ ինչպես Ժիրայր Սեֆիլյա՞նը, թե՞ փոխզիջումներ՝ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը» հարցին Ալիկ Արզումանյանը պատասխանել է.
-Ոչ մի թիզ հողից մինչև փոխզիջումներ՝ կախված բանակցային գործընթացից։

7or.am