Լրահոս

24.10.2013 15:22


Շիրակ Թորոսյան. «7–10% հայությունը կարող է գործոն լինել Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ»

Շիրակ Թորոսյան. «7–10% հայությունը կարող է գործոն լինել Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ»

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը կարծում է, որ Վրաստանի նախագահական ընտրություններից հետո հայ-վրացական հարաբերությունները կարող են բարձրանալ նոր մակարդակի:

–7–10% հայությունը կարող է գործոն լինել Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ, հետևաբար, ցանկացած իշխանություն պարտավոր է հարգել ազգային փոքրամասնություններին,–ասել է Շ. Թորոսյանը՝ հավելելով, որ 23 թեկնածուներից 3 առաջատարները հանդիպել են թիֆլիսահայության հետ։

Իվանիշվիլին ավելի ըմբռնումով է վերաբերվում Հայաստանի որոշումներին: Վրաստանի նախագահի պատվիրած հարցմամբ՝ «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուն 43 տոկոսով հաղթելու հնարավորություն ունի, իսկ Սահակաշվիլու ներկայացրած թեկնածուն` 23 տոկոս: Իվանիշվիլու պատվիրած հետազոտության համաձայն՝ իրենց թեկնածուն ունի 53% հաղթելու հնարավորություն: Նա հայտարարել է, որ իրենք 2–րդ փուլին չեն մասնակցելու: Իսկ Սահակաշվիլու պատվիրած հետազոտության համաձայն` 2–րդ փուլ պետք է լինի։ Իմ կարծիքով հայությունը համեմատության մեջ իր ձայնը կտա վարչապետի՝ Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած կուսակցության թեկնածուին,–նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը