Լրահոս

24.10.2013 18:25


Եվրախորհրդարան.«Վրաստանում թերանում են ժողովրդավարության հարցում»

Եվրախորհրդարան.«Վրաստանում թերանում են ժողովրդավարության հարցում»

«Грузия online»–ը տեղեկացնում է, որ, ըստ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի, Վրաստանում թերանում են ժողովրդավարական չափանիշների իրականացման հարցում։

Եվրոպացի դիվանագետները բանաձևի 38-րդ կետում ընդգծել են, որ ընթացիկ իրավական գործընթացներն ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ Վրաստանի Ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին, վնաս են հասցնում, և կոչ են արել կառավարությանը հարգել եվրոպական չափանիշները։ Մերաբիշվիլիի «քաղբանտարկյալի կարգավիճակի» ձևակերպում փաստաթղթում չի եղել։

Փաստաթղթում ասվում է նաև, որ Եվրախորհրդարանը ճանաչում է Վրաստանի գրանցած առաջընթացը երկրի արդիականացման և ասոցացման համաձայնագրի պահանջների իրականացման հարցերում, և դրական է գնահատում կառավարության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում։

Այս խորագրի վերջին նյութերը