ԱՄՆ Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքում մահացել է աշխարհի ամենամեծ շունը՝ գերմանական Հսկա Ջորջը։
Лента.Ру–ն գրում է, որ, տերերի տեղեկացմամբ, շունը սատկել է իր ծննդյան ութերորդ տարեդարձից մեկ ամիս անց։
Հսկա Ջորջը Գինեսի ռեկորդների գրքում էր՝ իբրև 2010թ. ամենամեծ շուն։ Շան հասակը 110 սմ էր, քաշը՝ 111 կգ։ Շունն այցելել է տարբեր հեռուստաշոուներ, մասնակցել բարեգործական ակցիաների։ Ներկայումս Աշխարհի ամենամեծ շուն տիտղոսը պատկանում է Միչիգանում ապրող Զևսին, որը ծնվել է 2008–ին։
Հսկա Ջորջն այլևս չկա