Լրահոս

24.07.2009 14:17


Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակության հետ

Բակո Սահակյանը հանդիպել է Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակության հետ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին հանդիպում է ունեցել Արցախ ժամանած Հայաստանի հանրային խորհրդի պատվիրակության անդամների հետ՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել է ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Առանձնակի ուշադրություն է դարձվել երկու հայկական հանրապետություններում ընթացող գործընթացներին և կարևորվել հանրային կարծիքի ու հասարակական զարգացումների ուսումնասիրման, ինչպես նաև այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
ԼՂՀ ղեկավարն ընդգծել է հանրային խորհրդի դերը պետության և հասարակության կյանքում՝ նշելով, որ մեծ ակնկալիքներ ունի այդ կառույցի հետ համագործակցության հեռանկարներից:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը