Արցախի արտաքին գործերի նախարարն ընդունել է դեսպան Անջեյ Կասպրշիկին
Հոկտեմբերի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել հոկտեմբերի 17-ին շփման գծի Հադրութի ուղղությամբ ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի գնդակոծության պատճառով դիտարկումն ընդհատվել էր։
Երկուստեք ընդգծվել է շփման գծում կայունության պահպանման անհրաժեշտությունը և նման միջադեպերի կրկնության կանխման կարևորությունը։