Լրահոս

25.10.2013 14:19


«ԱրմենՏելը» տուգանվել է 20 մլն դրամով

«ԱրմենՏելը» տուգանվել է 20 մլն դրամով

Այսօր` հոկտեմբերի 25-ին, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում «ԱրմենՏել» ընկերության նկատմամբ սահմանվեց 20 մլն դրամի չափով տուգանք:

Ավելի վաղ «Օրանժ Արմենիա» ընկերությունը դիմել էր ՏՄՊՊՀ և բողոք ներկայացրել մրցակից ընկերության՝ «ԱրմենՏել»-ի դեմ:

«ԱրմենՏել»-ը այս տարվա սեպտեմբերին մեկնարկել էր «Պարզից պարզ» սակագնային փաթեթը: «Օրանժ Արմենիան»-ն իր հերթին հայտարարել էր, որ այն իր՝ «Պարզ» անվանումով, սակագնային փաթեթի կրկնօրինակն է, և տեղեկացրել է, որ անվանումը դեռևս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան: «Օրանժ Արմենիա»-ի համոզմամբ՝ սա շփոթություն է առաջացնում իր սպասարկման նշանի հետ:

Դիմողը նաև հայտնել էր, որ «ԱրմենՏել» ընկերության «Պարզից պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են կարմիր և նարնջագույն բիլիարդի գնդակներ: Դրանք, ըստ «Օրանժ Արմենիա»-ի, ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս երկու օպերատորներին, որոնք համարվում են «պարտված պայքարում»:

ՏՄՊՊՀ ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «ԱրմենՏել»-ի կողմից օրենքի խախտման փաստն իսկապես առկա է, ինչի համար էլ վերջինս ենթարկվել է ֆինանսական պատասխանատվության՝ 20 մլն դրամի չափով:

Այս խորագրի վերջին նյութերը