Աշխարհ

25.10.2013 15:24


Շուվալով. «Սերժ Սարգսյանը խնդրել է արագացնել Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու գործընթացը»

Շուվալով. «Սերժ Սարգսյանը խնդրել է արագացնել Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու գործընթացը»

«ITAR-TASS»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ արդեն հստակ որոշում է կայացվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով։ Նրա խոսքերով՝ աշխատանքային խումբը սկսում է աշխատել, և արդեն «ճանապարհային քարտեզն» ու առաջին արդյունքները պետք է ներկայացվեն խորհրդի հաջորդ նիստին, որը տեղի է ունենալու դեկտեմբերին Մոսկվայում։

«Հայաստանի նախագահը դիմել է ՄՄ անդամ երկրների նախագահներին, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ իրեն հնարավորություն ընձեռեն վավերացնել բոլոր համաձայնագրերը»,–ասել է փոխվարչապետը։

Իսկ Հայաստանի անդամակցությունը ինտեգրացիոն միությանը, Շուվալովի խոսքերով, տեղի կունենա երկու փուլով՝ Մաքսային միություն և Միասնական տնտեսական տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը