Լրահոս

26.10.2013 08:13


Այսօր տեղի կունենա Կոմպոզիտորների միության արտահերթ համագումարը

Այսօր տեղի կունենա Կոմպոզիտորների միության արտահերթ համագումարը

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին ՀՀ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում տեղի է ունենալու «Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների միավորում» ՀԿ արտահերթ Համագումարը

«ՀԿԵՄ» Հասարակական Կազմակերպությունում 2009թ.-ից ստեղծված իրավիճակի նկարագրությունը՝

  • 2009թ-ից սկսած «ՀԿԵՄ» ՀԿ-ը չի գոծում ՀՀ օրենսդրության, մասնավորապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն» Հասարակական Կազմակերպության Կանոնադրության համապատասխան: Այն է՝
  • «ՀԿԵՄ» ՀԿ վերջին Համագումարը տեղի է ունեցել 23.05.2009 թվականին, որտեղ և նախագահ է ընտրվել կոմպոզիտոր՝ Ռոբերտ Ամիրխանյանը: Նրա օրինական պաշտոնավարման և լիազորությունների իրականացման ժամկետն ավարտվել է դեռևս 23.05.2011 թվականին: Սա նշանակում է, որ արդեն 2 տարի և 5 ամիս է ինչ ՀԿԵՄ ՀԿ-ը չունի լեգիտիմ /օրինական/ նախագահ, որն օրենքով սահմանված կարգով՝ Համագումարի կողմից լիազորված կլիներ իրականացնելու Կանոնադրության 7.14 կետով նախանշված լիազորություններն և պարտականությունները:

Չունենալով վերոնշված լիազորությունները, 23.05.2011 թվականից առ այսօր որևէ անձ չեր կարող օրինական հիմքերով □առանց լիազորագրի□ ներկայացնել ՀԿԵՄ ՀԿ-ը պետական և ոչ պետական կազմակերպություններում, կամ ֆիզիկական անձանց առջև, նաև չեր կարող ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի սահմանված կարգով ձեռք բերել ՀԿԵՄ ՀԿ անունից քաղաքացիական իրավունքներ և ստանձնել պարտականություններ:

Իրավիճակը բարդացած է նրանով, որ ՀԿԵՄ ՀԿ-ը այսօր չունի նաև ՀՀ օրենսդրությամբ և Կանոնդրությամբ նախատեսված և սահմանված կարգով ընտրված այլ ղեկավար մամիններ, այսինքն՝ Վարչություն և նրա Նախագահություն /Նախագահական խորհուրդ, և Վերստուգիչ հանձնաժողով:

Ի խախտումն օրենսդրության և Կանոնադրության պահանջների պարոն Ռ.Ամիրխանյանի կողմից Կազմակերպության տարեկան Համագումարներ չեն հրավիրվել, ինչի պատճառով ՀԿԵՄ ՀԿ անդամները զրկված են եղել հնարավորությունից իրենց ընտրությամբ կազմավորել ՀԿԵՄ ՀԿ ղեկավար մարմիրնները, լսել և հաստատել Վարչության և Վերստուգիչ հանձնաժողովի՝ Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները, լսել հաղորդումներ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, որոշել Վերստուգիչ հանձնաժողովի թվաքանակը և ընտրել այն 2 տարի ժամկետով, կարծիքներ հայտնել և հանդես գալ հայտարարություններով:

Մինչդեռ, ՀԿԵՄ ՀԿ Կանոնադրության 7.10 կետի պահանջով՝ Վարչությունն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով »որոնք հրավիրվում են ՀԿԵՄ Նախագահի կողմից ոչ ուշ քան երեքամիսըմեկանգամ», իսկ Վերստուգիչ հանձնաժողովը, համաձայն Կանոնադրության 7.19 կետի, կազմակերպում է իր աշխատանքները նիստերի ձևով »որոնք հրավիրվում են ոչպակասքանվեցամիսըմեկանգամ»։

ՀԿԵՄ ՀԿ-ում այս բարձիթողի վիճակն այլևս շարունակվել չի կարող, քանի որ այն վտանգում է բարի համբավ և արժանի ավանդույթներ ունեցող ստեղծագործական միավորման ոչ միայն բնականոն գործունեությունը, այլ մոտակա հեռանկարում՝ նաև նրա գոյությունը: Կուտակված խնդիրներն անհետաձգելի են և օր առաջ իրենց հրատապ լուծումն են պահանջում:

  • Ս.թ. հուլիսին Կազմակերպության անդամներ՝ Մարտին Վարդազարյանը, Լևոն Չաուշյանը, Երվանդ Երզնկյանը, Երվանդ Երկանյանը, Մարգարիտա Ռուխիկյանը, Վարդան Աճեմյանը և Արամ Սաթյանը դիմել էին ՀՀ Արդարադատության Նախարարին, խնդրելով հարուցել վարչական վարույթ՝ Կազմակերպությունում 2009-2013թ.թ. իրավիճակի և դիմումում բերված փաստերի, նաև ֆինանսա-տնտեսական գործունեության օբյեկտիվ և հանգամանալից ստուգման նպատակով: Հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ Արդարադատության Նախարարությունը իր 27.08.2013թ. Որոշմամբ, արձանագրելով առկա խախտումները և 4 մասում հաստատված համարելով, որ»Կազմակերպության Համագումարի կողմից 2009 թվականին ընտրված Նախագահը, ինչպես նաև 2009 թվականից լիազորությունները փաստացի շարունակող նախորդ համագումարում ընտրված Կազմակերպության վարչությունը չենկատարելԿազմակերպությանկանոնադրությամբսահմանվածպարտականությունն, որի հետևանքով, կազմակերպության մարմինները փաստացի շարունակում են իրականացնել Կազմակերպության կանոնադրությամբ վերապահված լիազորություններն ու պարտականություները, Կազմակերպությանանդամներըզրկվածենկանոնադրությամբսահմանված իրավունքներնիրականացնելուց, մասնավորապես՝ մասնակցել Կազմակերպության Համագումարներին /Կանոնադրության 4-րդ մասի 4.1-րդ կետի «ա»ենթակետ/, ընտրել և ընտրվել Կազմակերպությն բարձրագույն և այլ մարմիններում /Կանոնադրության 4-րդ մասի 4.1 կետի «ը» ենթակետ/, հաստատել Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները /Կանոնադրության 7-րդ մաի 7.6-րդ կետի «դ» ենթակետ/ և այլն»: Նշված Որոշման 3.5 կետում հաստատված համարելով, որ «2009թ. մայիսի 23-ից մինչև 2013թ. օգոստոսի 21-ը Կազմակերպության հերթական համագումար չի հրավիրվել և չի անցկացվել□, Ռ.Ամիրխանյանը նախազգուշացվել է ՀԿԵՄ ՀԿ համագումար հրավիրելու անհրաժեշտության վերաբերյալ:

30.08.2013թ. «ՀԿԵՄ» ՀԿ անդամների 1/3-ը /թվով 42 անդամ/ հիմք ընդունելով «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, և Կազմակերպության Կանոնադրության 7.1–7.9 կետերը գրավոր պահանջել են Ռոբերտ Ամիրխանյանից, օրենքով սահմանված 14 օրյա ժամկետում հրավիրել «ՀԿԵՄ» ՀԿ արտահերթ համագումար: Հերթական անգամ ոտնահարելով օրենսդրության և կազմակերպության անդամների 1/3 պահանջը, իր կամայական որոշմամբ և օրենքով սահմանված 14-օրա ժամկետի խախտմամբ, Ռ.Ամիրխանյանը որոշել է անցկացնել Կազմակերպության արտահերթ Համագումարը ս.թ. հոկտեմբերի 26-ին՝ ՀՀ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում:

ՀԿԵՄ ՀԿ շարքային անդամների տարրական իրավունքների ոտնահարումը շարունակվել է նաև նշված Համագումարն հրավիրելու ընթացքում: Այսինքն, չի կատարվել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ պարբերության պահանջը, համաձայն որի «Կազմակերպության ժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով … կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ»:

Այս խորագրի վերջին նյութերը