Նիգերիայի բանակից հայտնում են, որ զինված ուժերը երկրի հյուսիս–արևելքում ոչնչացրել են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման 74 ենթադրյալ գրոհայինի։
Բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ գրոհայինների ճամբարներին հարվածները հասցվել են ինչպես ցամաքից, այնպես էլ օդից։
Նշենք, որ, Նիգերիայի նախագահի հրամանով, մայիսին ռազմական գործողություններ էին սկսվել «Բոկո Հարամ» խմբավորման դեմ։ Իսկ մայիսի 14–ին երկրի հյուսիս–արևելքում մտցվել էր արտակարգ դրություն։
Նիգերիայում սպանվել է «Բոկո Հարամ»–ի 74 գրոհային