Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը կներկայացնի Երևանում
Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամը (AJF) հայտարարում է, որ հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք«Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. Խնդիրներ և հեռանկարներ» գիտաժողովի շրջանակներում Հայ ոսկերիչներիհամաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամի նախագահ Պիեռ Աքքելյանը կներկայացնիհիմնադրամի գործունեության հիմնական նպատակները և ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, հիմնադրամըՍանկտ Պետերբուրգի Էթնոգրաֆիայի պետական թանգարանի հետ համատեղ նախատեսում է 2014թ.-ինհրատարակել և միջազգային հանրությանը ներկայացնել 20-րդ դարի հայտնի գիտնական Ալեքսանդր Միլլիերի1916թ.-ի Վանի և Վասպուրականի հայերի կենցաղն ու մշակույթը հավաքածուի կատալոգը:
Ռուս պրոֆեսոր Ալեքսանդր Միլլիերը հավաքել է հայ կենցաղի և մշակույթի 255 նմուշներ, որոնք ներառում են 1916թ. Արևմտյան Հայաստանի՝ Վասպուրականի, Վանի, Մուշի և Բիթլիսի ոսկյա զարդեր, հագուստ, ասեղնագործություն: Ավելի քան 95 տարի հավաքածուն պահվում էր Սանկտ Պետերբուրգի Էթնոգրաֆիայի թանգարանում: 2012թ.-ին թանգարանում բացվել է մշտապես գործող «Հարավային Կովկասի բնակչությունը.մշակույթի նմուշներն ու հայերի կենսակերպը» ցուցահանդեսը:
Հիմնադրամի ծրագրերի շարքում է հայ ոսկերչության պատմության մանրամասն ուսումնասիրումը, հայոսկերիչների գործունեության հետազոտումն ու բացահայտումը:
Հայ ոսկերչության հազարամյակների ժառանգության մի հսկա մասն այսօր աշխարհի տարբեր թանգարաններիպահոցներում է: Դրանք պետք է ներկայացնել հանրությանը, որպեսզի մեր սերունդներն իրենց պապերի թողածժառանգությունը իմանալու և դրանով հպարտանալու հնարավորություն ունենան: Հիմնադրամի գործունեության շրջանակներում կրթաթոշակներ կտրամադրվեն հայ երիտասարդներին ՝ աշխարհիհամապատասխան կրթական լավագույն հաստատություններում սովորելու համար:
Հայ ոսկերիչների հիմնադրամն այս պահին ներկայացնում է 25000 և 15000 դոլար արժողությամբ երկու հովանավորչական փաթեթ: Հովանավորները կհիշատակվեն Հիմնադրամի բոլոր հրապարակումներում: Յուրաքանչյուր հովանավոր ձեռք կբերի հանրահայտ Franck Muller-ի ժամացույցը: 38 ոսկե և 38 պողպատեժամացույցները նվիրված են հայոց այբուբենին և նրանցից յուրաքանչյուրը կրում է մի տառ: Ոսկերչությանոլորտում հայտնի մի շարք գործիչներ արդեն գնել են Franck Muller ժամացույցները և դարձել են մերբարեգործական ծրագրերի հովանավորներ:
Հոկտեմբերի 30-ին Yerevan Show 2013 ոսկերչական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հիմնադրամն անցկացնելու է ոսկյա և պողպատե ժամացույցների խաղարկություն:
Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամն իր գործունեությունը կներկայացնի Երևանում
Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամը (AJF) հայտարարում է, որ հոկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք«Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. Խնդիրներ և հեռանկարներ» գիտաժողովի շրջանակներում Հայ ոսկերիչներիհամաշխարհային ասոցիացիայի բարեգործական հիմնադրամի նախագահ Պիեռ Աքքելյանը կներկայացնիհիմնադրամի գործունեության հիմնական նպատակները և ընթացիկ ծրագրերը: Մասնավորապես, հիմնադրամըՍանկտ Պետերբուրգի Էթնոգրաֆիայի պետական թանգարանի հետ համատեղ նախատեսում է 2014թ.-ինհրատարակել և միջազգային հանրությանը ներկայացնել 20-րդ դարի հայտնի գիտնական Ալեքսանդր Միլլիերի1916թ.-ի Վանի և Վասպուրականի հայերի կենցաղն ու մշակույթը հավաքածուի կատալոգը:
Ռուս պրոֆեսոր Ալեքսանդր Միլլիերը հավաքել է հայ կենցաղի և մշակույթի 255 նմուշներ, որոնք ներառում են 1916թ. Արևմտյան Հայաստանի՝ Վասպուրականի, Վանի, Մուշի և Բիթլիսի ոսկյա զարդեր, հագուստ, ասեղնագործություն: Ավելի քան 95 տարի հավաքածուն պահվում էր Սանկտ Պետերբուրգի Էթնոգրաֆիայի թանգարանում: 2012թ.-ին թանգարանում բացվել է մշտապես գործող «Հարավային Կովկասի բնակչությունը.մշակույթի նմուշներն ու հայերի կենսակերպը» ցուցահանդեսը:
Հիմնադրամի ծրագրերի շարքում է հայ ոսկերչության պատմության մանրամասն ուսումնասիրումը, հայոսկերիչների գործունեության հետազոտումն ու բացահայտումը:
Հայ ոսկերչության հազարամյակների ժառանգության մի հսկա մասն այսօր աշխարհի տարբեր թանգարաններիպահոցներում է: Դրանք պետք է ներկայացնել հանրությանը, որպեսզի մեր սերունդներն իրենց պապերի թողածժառանգությունը իմանալու և դրանով հպարտանալու հնարավորություն ունենան:
Հիմնադրամի գործունեության շրջանակներում կրթաթոշակներ կտրամադրվեն հայ երիտասարդներին ՝ աշխարհիհամապատասխան կրթական լավագույն հաստատություններում սովորելու համար: