Լրահոս

26.10.2013 11:40


Վրաստանում այսօր լռության օր է

Վրաստանում այսօր լռության օր է

Վրաստանում ավարտվել է հոկտեմբերի 27-ին կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավը. այսօր լռության օր է։ Վրացական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բնակչությանը կոչ է արել ակտիվ մասնակցել ընտրություններին:

Համաձայն սոցհարցումների` ընտրողների գերակշիռ մասը նախապատվությունը տալիս է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին։

Ըստ Վրաստանի Ընտրական օրենսգրքի՝ եթե նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվում հավաքել 50+1 տոկոս ձայն, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների մասնակցությամբ նշանակվում է երկրորդ փուլ։

Այս խորագրի վերջին նյութերը