Լրահոս

28.10.2013 10:23


Սահակաշվիլին ընդունել է Մարգվելաշվիլիի հաղթանակը

Սահակաշվիլին ընդունել է Մարգվելաշվիլիի հաղթանակը

Երեկ Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների մասնակցությունը կազմել է 46,6%։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ԿԸՀ մամլո խոսնակ Էկա Ազարաշվիլին։

Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 1 մլն 648 հազար մարդ։ Իսկ ընտրողների ընդհանուր թիվը 3 մլն 537 հազար 719-ն է։
Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է «Վրացական երազանք» կոալիցիայից Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը։

«Վրաստանում ընտրությունները կայացել են, և երկիրը նոր նախագահ է ընտրել։ Մենք պետք է հարգենք մեծամասնության կարծիքը»,–հայտարարել է Սահակաշվիլին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քվեաթերթիկների 81 տոկոսի հաշվարկով՝ Գեորգի Մարգվելաշվիլին հավաքել է քվեների 62.19%-ը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեն 21.86%-ը, իսկ խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության թեկնածու Նինո Բուրջանաձեն 10.04%-ը։

Այս խորագրի վերջին նյութերը