Լրահոս

28.10.2013 10:30


Նոր Զելանդիայում ձնաբքի զոհ է դարձել երկու ալպինիստ

Նոր Զելանդիայում ձնաբքի զոհ է դարձել երկու ալպինիստ

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի 31–ամյա բնակիչ Հիրոկի Օհավան և Նոր Զելանդիայի բնակչուհի 29–ամյա Նիկոլ Սատտոնը 4–հոգանոց խմբով հաղթահարել են Նոր Զելանդիայի Տարանակի հրաբխային լեռան բարձունքը, սակայն գագաթին հասնելուն պես ձնաբուք է սկսվել։ Խմբից երկուսին հաջողվել է իջնել, իսկ Օհավան և Սատտոնը ստիպված են եղել գիշերել լեռան գագաթին։ Չնայած ընկերներից նամակներով օգնություն խնդրելու փորձերին՝ նրանք Տարանակիում են մնացել 2 օր։

Երբ փրկարարները վերջապես գտել են նրանց, Օհավան արդեն մահացած է եղել, իսկ Սատտոնը մահացել է վայրէջքից մի քանի րոպե անց։

Այս խորագրի վերջին նյութերը