Ռուսաստանի առաջին ալիք. «ՄՄ–ին միանալու Հայաստանի ցանկությունն այդպես էլ կմնա զուտ ցանկություն» (տեսանյութ)
Ռուսաստանի առաջին ալիքի լուրերի հաղոդավար Իրադա Զեյնալովան հոկտեմբերի 27–ի իր ռեպորտաժում անդրադարձել է Մաքսային միությանը և տեղեկացրել, որ դրան միանալու Թուրքիայի որոշումն իսկական սենսացիա է դարձել։
«ՆԱՏՕ–ի անդամը, իսլամական աշխարհի առաջատարներից մեկը հանկարծ որոշել է միանալ Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին։ Այս հարցը Մինսկում քննարկել են Եվրասիական տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Մաքսային միության ընդլայնման հարցը լարված քննարկումների առարկա է դարձել։ Չէ՞ որ ի սկզբանե Մաքսային միությունը հավասար պարտավորություններ կատարող երկրների միություն է։ Եվ հենց այդ պատճառով ՄՄ–ին միանալու Հայաստանի ցանկությանը պատասխանել են, որ մոտ ապագայում այն այդպես էլ կմնա ցանկություն ղարաբաղյան հարցում Ադրբեջանի հետ ունեցած տարածքային հարցի պատճառով»,–ասել է Զեյնալովան։
Նա նաև ավելացրել է, որ Ղրղզստանին պատասխանել են՝ ընդունել ուրախ են, եթե Բիշքեկն իր վրա վերցնի այն բոլոր պարտավորությունները, ինչ մյուս անդամները։
Միաժամանակ, Միության երկրների առաջնորդները պետք է քննարկեն համագործակցության նոր ձևաչափերն այն երկների հետ, որոնք Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունեն։ Դրանք են Հնդկաստանը, Իսրայելը, Վիետնամը և Սիրիան։
«Իսկ Ուկրաինայի եվրաամբիացիաները մի քիչ անտրամաբանական են թվում։ Վլադիմիր Պուտինը միանշանակ հայտարարել է՝ Ուկրաինան չի կարող նստել երկու աթոռի։ Եվրամիությանն անդամակցելը բացառում է Մաքսային միությունում մասնակցությունը»,–ավելացրել է Զեյնալովան։

7or.am