Լրահոս

28.10.2013 19:31


«Մահ Ամերիկային». մրցույթ Իրանում

«Մահ Ամերիկային». մրցույթ Իրանում

Իրանցի պահպանողականները կարծում են, որ ԱՄՆ–ի հետ մեձենալու քաղաքական նոր կուրսը սպառնում է Իրանի Իսլամական Հանրապետության ավանդական արժեքներին։

«Ռոսբալտի» տեղեկացմամբ՝ Իրանում անցկացվում է «Մահ Ամերիկային» խորագրով մրցույթ, որի ընթացքում կորոշվեն արվեստի ամենավառ գործերը, որոնք կոչ են անում ոչնչացնել Միացյալ Նահանգներին։
Հիմնական անվանակարգում, որի համար սահմանված է 4000 դոլար, կմրցեն նկարիչները, ծաղրանկարիչները և լուսանկարիչները, լրացուցիչ անվանակարգում՝ փաստագրական նյութերի հեղինակները, բանաստեղծներն ու բլոգերները։

Հիմնական անվանակարգի համար մրցող հեղինակներին առաջարկվել է աշխատանքներ ներկայացնել հետևյալ թեմաներով՝ «Ինչո՞ւ է Ամերիկան այդպիսի ատելություն առաջացնում», «Ինչո՞ւ չպետք է վստահել ԱՄՆ-ին», «ԱՄՆ-ը և համաշխարհային սիոնիզմը», «ԱՄՆ-ը և իսլամաֆոբիան», «ԱՄՆ–ը և նոր գաղութատիրությունը», «ԱՄՆ-ի բռնապետությունը» և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը