Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված համերգների շարք Եվրոպայի խոշոր մայրաքաղաքներում
ԵՀՄՖ մամլո քարտուղարությունը հայտնում է, որ ԵՀՄՖ նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը դեպի հայկական սփյուռք իր հերթական հինգօրյա ճանապարհորդությանն է մեկնել Մեծ Բրիտանիա: Հոկտեմբերի 24-ին Լոնդոնում՝ Millennium Baileys հյուրանոցի սրահում, հանդիպում էր կազմակերպվել Մեծ Բրիտանիայի հայկական համայքնի ղեկավարության` Մեծ Բրիտանիայի ծխական համայնքի ատենապետ պարոն Արա Փալամուդյանի, փոխատենապետ Զորիկ Գասպարյանի և Վիգեն Հալաջյանի հետ, որտեղ ԵՀՄՖ նախագահը ներկայացրեց սեպտեմբերյան ԵՀՄՖ 15-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական համագումարի գոհացուցիչ արդյունքների մասին: Հանդիպմանը տեղի ունեցան կոնկրետ պայմանավորվածություններ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ գործողությունների կազմակերպման շուրջ: Մեծ Բրիտանիայի ծխական համայնքի ատենապետ պարոն Արա Փալամուդյանը տեղեկացրեցեց, որ ողջ ծրագիրը կներկայացվի այդ օրը կազմակերպված համայքնի ժողովին, և վստահություն հայտնեց, որ այն հավանության կարժանանա: Պարոն Գրիգորյանը հատկապես օգնություն խնդրեց մշակութային ցեղասպանության շուրջ համագործակցության հարցում՝ ներկայացնելով և՛ Լոնդոնի Բրիտանական թանգարանի # 54 սրահի անվանափոխության հարցը, և՛ ՅՈՒՆԵՍԿՈԻ դեմ սկսված գործընթացը՝ կապված Հին Ջուղային խաչքարերի ոչնչացման փաստի հետ: ԵՀՄՖ նախագահը գոհունակությամբ նշեց այն փոքրիկ հաղթանակը, որն ունեցել ենք Բրիտանական թանգարանի հայկական ցուցանմուշներ ցուցադրվող սրահի «Հնագույն Թուրքիա» անվանափոխության հետ, նշելով, որ նոր անվանումը՝ «Անատոլիա, Ուրարտու», նույնպես բարելավման կարիք ունի: Կողմերը պայմանավորվեցին մշակութային ցեղասպանության շուրջ գործնեության հարցում լուրջ համագործակցություն ունենալ: Փոխատենապետ Զորիկ Գասպարյանի հետ ԵՀՄՖ նախագահը պայմանավորվեց համագործակցել նաև Հայաստանի ներքին խնդիրների ու կոնկրետ արտագաղթի կասեցման հարցի շուրջ: Պարոն Գրիգորյանը ներկայացրեց Բրյուսելում՝ Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ իր ունեցած ելույթը, մասնավորապես սպիտակ ջարդի՝ արտագաղթի հետ կապված իշխանություների կողմից վարած քաղաքականության սուր քննադատության վերաբերյալ: Պարոն Գասպարյանը հայտնեց կարծիք, որ հնարավորինս պատրաստ են օգնելու Հայաստանից արտագաղթի կասեցման խնդրի լուծմանը: Պարոն Գրիգորյանը նաև ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված աշխարհի մի քանի խոշորագույն մայրաքաղաքներում ծրագրվող համերգներից մեկը՝ Լոնդոնում անցկացնելու առաջարկը, որին ջերմ հավանություն տրվեցին համայնքի բոլոր երեք ներկայացուցիչները: ԵՀՄՖ նախագահը հայտնեց, որ այդ համերգին արդեն ցանկություն են հայտնել մասնակցել աշխարհահռչակ հայ երաժիշտներ: Կողմերի կարծիքով համանման խոշոր մշակութային միջոցառման կազմակերպումը կստիպի ողջ աշխարհին կամա թե ակամա մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ԵՀՄՖ-ի իրականացվելիք ծրագրերին: Հանդիպումն ավարտվեց ԵՀՄՖ-ի հետ գործող կապի առավել ակտիվացման և հանդիպումների հաճախականությունների մեծացման շուրջ պայմանավորվածությամբ:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն