Լրահոս

28.10.2013 20:38


«Toyota»-ն՝ համաշխարհային առաջատար

«Toyota»-ն՝ համաշխարհային առաջատար

«Ինտերֆաքսը», «Bloomberg»–ին հղումով, տեղեկացնում է, որ ճապոնական ավտոարտադրող «Toyota Motor Corp.»-ը դարձել է 2013թ. երրորդ եռամսյակում ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշով համաշխարհային առաջատար՝ առաջ անցնելով ամերիկյան «General Motors Co.»-ից և գերմանական «Volkswagen AG»-ից։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Toyota»-ն հուլիս-սեպտեմբեր ամիսներին վաճառել է 2,5 մլն ավտոմեքենա, որը 2,8 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։

Երկրորդ և երրորդ տեղերում «GM»-ն ու «Volkswagen»–ն են՝ համապատասխանաբար 2,4 և 2,33 մլն վաճառված մեքենաների թվով։

Ընթացիկ ֆինանսական տարում, ըստ մասնագետների, «Toyota»-ն ռեկորդային շահույթ կունենա։

Այս խորագրի վերջին նյութերը